Рубрика: մայրենի

Ագռավն ու աղվեսը

Բախտի բերմամբ,

Թե պատահմամբ,

Մի մեծ ագռավ

Մի գունդ պանիր

Դաշտում գտավ,

Կտուցն առավ,

Ծառին թռավ։
— Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի…

Բայց դեռ չառած համը իսկի,

Աղվեսն անցավ ծառի մոտով,

Գերվեց, էրվեց պանրի հոտով։

Վազեց գնաց բերնի ջուրը,
Եվ թուլացան կուռն ու ճուռը,

Էն ժամանակ իրա ձևին,

Ծառի տակից, աչքն ագռավին,
— Հեզիկ, նազիկ, Փափկամազիկ,

Բացեց լեզուն անո՜ւշ, մեղո՜ւշ։

Թափե՜ց, չափե՜ց շաքար ու նուշ։

Ես քո գերին
Քո էդ սևիկ
Վառ աչքերին,
Նուրբ ծալքերով
Զույգ թևերին։
Մի դու մտիկ,
Էդպես քթիկ,
Էդպես ճտիկ,
Մախմուր ագին,
Խաս ու ղումաշ,
Ատլասն հագին։
— Գիտե՜մ, անշուշտ, իմ քուրիկի

Ձայնն էլ կըլի հրեշտակի։
Երգի, քուրիկ, մի ամաչի,
Իմ ուզածը մի մեծ բան չի։
Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ

Երգելում էլ եղար վարպետ,
— Օ՜, կդառնաս, իմ մաքրուհի,

Թռչունների մայր թագուհի։

Ագռավ ազին իրեն տված

Գովեստներից շշմած, ուռած՝

Ագռավային

Բկովը մին

Որ չկռռա՜ց,

Պանիրն ընկավ ծառիցը ցած,

Շողոքորթը ըռխեց, գնաց։

Հարցեր եւ առաջադրանքներ

1. Դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

մախմուր-թավիշ

շողոքորթ-կեղծավոր, երկերեսանի
2. Նշի՛ր առակի ամենատխուր հատվածը:

Ագռավ ազին իրեն տված

Գովեստներից շշմած, ուռած՝

Ագռավային

Բկովը մին

Որ չկռռա՜ց,

Պանիրն ընկավ ծառիցը ցած,

Շողոքորթը ըռխեց, գնաց։


3. Բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսներին:

աղվես- խորամանկ, շողոքորթ, գեղեցիկ խոսող

ագռավ- անխելք, փառասեր

4. Փորձի՛ր արդարացնել աղվեսին։

Աղվեսը քաղցած էր և այլ տարբերակ չուներ, դրա համար ագռավին հիմարացրեց

5. Նկարի՛ր ստեղծագործությունը։

Рубрика: մայրենի

Լուսին

Երկնքում Արևն ու Լուսինը նույն մեծության են թվում։
Բայց չէ՞ որ ամեն ինչ հեռավորությունից է կախված. հեռվում սավառնող մեծ ինքնաթիռը մեզ ավելի փոքրիկ է թվում, քան մեր կողքին նստած թռչնակը։
Արևը մեզանից շատ ավելի հեռու է, քան Լուսինը։ Դրա փոխարեն այն ավելի մեծ է Լուսնից։ Լուսնի մակերևույթը տխուր տեսք ունի։ Այն շատ մուգ գույնի է և ծածկված է մեծ ու փոքր փոսերով։ Լուսնի վրա նաև լեռներ կան։ Փոսերը մեզ երևում են մուգ կետերի տեսքով։ Լեռներն էլ սրագագաթ չեն, մի տեսակ կլոր տեսք ունեն։
Լուսնի վրա ո՛չ օդ կա, ո՛չ ջուր։ Պարզ է, որ այնտեղ կյանք չի կարող լինել։
Լուսինն իր լույսը չունի. այն ընդամենը փոխանցում, անդրադարձնում է արևի՝ իր վրա ընկած լույսը։

Հարցեր եւ առաջադրանքներ
1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը եւ էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

սավառնել- թռնել, թևածել

անդրադարձնել- որևէ պատկեր ցոլացնել իր երեսին

մակերևույթ-առարկայի արտաքին շերտը


2. Արևն է մեզանից հեռո՞ւ, թե՞ լուսինը:

արևը
3. Արևն է ավելի մե՞ծ, թե՞ լուսինը:

արևը
4. Շարունակի՛ր.
Արեւը մեզանից շատ ավելի հեռու է, քան լուսինը։ Այն շատ մուգ գույնի է և ծածկված է մեծ ու փոքր փոսերով
Լուսնի վրա ոչ օդ կա, ոչ ջուր
Լուսինն իր լույսը չունի, այն փոխանցում է արևի՝ իր վրա ընկած լույսը։
5. Դո՛ւրս գրիր և տառ պարունակող բոլոր բառերը, ուշադրություն դարձրո՛ւ բառերի գրությանը։

արև,մակերևույթ, նաև

6. Դո՛ւրս գրիր 3 ի՞նչ, 3 ինչպիսի՞ հարցերին պատասխանող բառեր։

տխուր, մուգ, կլոր

օդ, ջուր, լեռներ

Рубрика: Без рубрики

Ճանապարհորդություն դեպի լուսին

Կար -չկար մի աղջիկ կար։ Նա որոշել էր դառնալ տիեզերագնաց։ Սակայն, նրա հայրիկը և մայրիկը դեմ էին այդ որոշմանը։

Աղջիկը ամեն օր պատկերացնում էր , թե ինչպես է թռնում լուսին։ Ու քանի -որ դեռ փոքր էր ու այդ երազանքը անկատար, նա  վճռեց իր սենյակում կազմակերպել փոքրիկ ճամփորդություն։

Աղջիկը կարդաց տարբեր գրքեր տիեզերքի մասին։ նա պատերին ամրացրեց մոլորակների ու լուսնի նկարները։ Նկարեց իր երազանքների տիեզերանավը ու դա էլ փակցրեց առաստաղին։  Աղջիկը դրեց ականջակալները , նստեց բազկաթոռին ու երևակայեց, որ ճանապարհորդում է դեպի լուսին։

Նա գիտի, որ երբ մեծանա, անպայման կհայտնվի տիեզերքում։ Չէ․ որ, բոլոր երազանքները կատարվում են , եթե դրա համար ջանք չենք խնայում։