Рубрика: բնագիտություն

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Մարդն իր կյանքի ընթացքում ստեղծում է տարբեր իրեր: Մեր շրջապատի ցանկացած իր, կենդանի օրգանիզմ կարող ենք կոչել մարմին: Մարմիններ են քարը, ծառը, տունը, միջատը, մետաղալարը և այլն: Ինչպես տեսնում ես, մարմիններն այնքան շատ են, որ անհնար է բոլորը թվարկել: Դրանք բաժանում են բնական (բնության կողմից ստեղծված) և արհեստական (մարդու կողմից ստեղծված) մարմինների: Արեգակը, Լուսինը, մոլորակները համարվում են նաև տիեզերական մարմիններ: Թվարկի’ր քո շրջապատում գտնվող բնական և արհեստական տասական մարմինների անուններ:

Մարմինները կազմված են նյութերից: Ձմռանը մեր տների ապակի­ները գարդարող եղյամը մարմին է, որը կազմված է ջրից: Ջուրն արդեն նյութ է: Մարմինները բաղկացած են տարբեր  նյութերից: Մեր մարմինը, օրինակ, բաղկացած է ջրից, ճարպերից, սպիտակուցներից, ածխաջրերից և այլ նյութերից: Բազմազան նյութերից են պատրաստված մեր բնակարանները, տանն օգտագործվող տարբեր սարքավորումները (արհեստական մարմիններ):

Նյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային: Ցանկացած պինդ մարմին ունի որոշակի ձև: Օրինակ՝ տուֆի որմնաքարը  ունի խորանարդի ձև, իսկ ձյան փաթիլը նման է կենտրոնից ճառագայթաձև ձգվող, կանոնավոր դասավորված սառցե բյուրեղների:

Հեղուկները և գազերը որո­շակի ձև չունեն: Հեղուկը ընդու­նում է այն անոթի ձևը, որի մեջ լցված է:

Խոհանոցում, գազօջախը մի­ացնելիս, զգում ես բնական գազի սուր հոտը: Դա նրանից է, որ գազերն ընդհանրապես շատ արագ են տարածվում: Եթե նույնիսկ շատ կարճ ժամանակ գազի փականը բաց է մնում, ապա խոհանոցն անմի­ջապես լցվում է գազով: Այն մենք զգում ենք իր սուր հոտի շնորհիվ: Գիտնականները պարզել են, որ բոլոր նյութերը կազմված են շատ փոքրիկ, աչքի համար անտեսանելի մասնիկներից: Դրանում համոզ­վելու համար կատարենք փորձ:

Վերցնենք մեկ նյութից կազմված որևէ մարմին, օրինակ՝ շաքարի կտոր: Այնուհետև այն գցենք տաք ջրով լցված ապակե բաժակի մեջ և գդալով խառնենք: Սկզբում շաքարը բաժակի մեջ լավ երևում է, բայց խառնելու ընթացքում այն աստիճանաբար դառնում է անտեսանելի: Դրանից հետո փորձենք ջրի համը և կզգանք, որ այն քաղցր է: Դա նշանակում է, որ շաքարը չի անհետացել, այն մնացել է բաժակում: Սակայն ինչո՞ւ շաքարի կտորը չի երևում: Այն բաժանվել է մանրագույն մասնիկների, այսինքն՝ լուծվելով խառնվել է ջրի մասնիկների հետ: Այս փորձը ապացուցում է, որ նյութերը և դրանցից բաղկացած մարմինները կազմված են մանրագույն մասնիկներից: Ցանկացած նյութ կազմված է յուրահատուկ մասնիկներից, որոնք ձևով և չափերով տարբերվում են այլ նյութերի մասնիկներից:

Առաջադրանք՝

  1. Քանի նյութից կարելի է պատրաստել բաժակ: Ապակուց և սոսնձից
  2. Առանձնացնել մարմինները և նյութերը՝ փայտ, աթոռ, սեղան, ոսկի, մատանի, գրիչ, պատուհան, պղինձ, պայուսակ, բաժակ: Նյութեր-փայտ, ոսկի,պղինձ։ Մարմիններ-աթոռ,սեղան,մատանի,գրիչ,պատուհան,բաժակ։
  3. Տեսակավորիր հետևյալ նյութերը՝ պինդ, հեղուկ, գազային

ալյումին, երկաթ, ոսկի, գոլորշի, ջուր, նավթ, թթվածին, արծաթ, փայտ, ապակի

Պինդ-ալյումին,երկաթ,ոսկիարծաթ,փայտ,ապակի

Հեղուկ-ջուր,նավթ։

գազային-գոլոշի,թթվածին։

Рубрика: բնագիտություն

Չափում․ Չափման միավորներ

untitled1

Բնագիտական ուսումնասիրության համար մեծ նշանակություն ունեն չափումները: Դրա համար օգտագործվում են մեծությունները և դրանց միավորները:

Հաճախ ենք լսում հետևյալ արտահայտությունները. Եթե մրսել ես, տաք թեյ խմիր․ կամ էլ՝ ամռանը եղանակները ավելի տաք են, քան ձմռանը: Երկու դեպքում էլ խոսքը  մեծության՝ ջերմաստիճանի մասին է: Մի դեպքում խոսքը հեղուկի (թեյի), մյուս դեպքում օդի ջերմաստիճանի մասին է։

Երբ խոսում ես առարկայի ձգվածության կամ երկու առարկաների միջև եղած հեռավորության մասին, օգտագործում ես քեզ հայտնի մեկ այլ մեծություն՝ երկարությունը:

Երբ կշեռքով կշռում ես խնձորները, ապա իմանում ես նրանց զանգ­վածը, որը նույնպես մեծություն է: Մեծություն է նաև ժամանակը, որի միջոցով որոշվում է որևէ գործընթացի կամ երևույթի տևողությունը: Յուրաքանչյուր մեծություն մեզ որոշակի պատկերացում է տալիս մարմնի կամ երևույթի այս կամ այն հատկության մասին: Ցանկացած մեծություն (երկարություն, ժամանակ, զանգված, ջերմաստիճան) կա­րելի է չափել, դրա համար օգտագործվում են չափման միավորներ: Իսկ ի՞նչ է չափման միավորը: Պատկերացրու, որ երկու աշակերտի, որոնցից մեկը բարձրահասակ է, մյուսը՝ կարճահասակ, հանձնարարվել է քայլերով չափել դպրոցի խաղահրապարակի երկարությունը: Երկու աշակերտները միևնույն տեղից և միևնույն գծով քայլերով չափեցին խաղահրապարակի երկարությունը: Բարձրահասակ աշակերտի քայ­լերի թիվը կազմեց 90. իսկ ցածրահասակինը’ 100: Տվյալ դեպքում քայլը երկարության չափման միավորն է: Սակայն նշված օրինակից ակնհայտ է դառնում, որ յուրաքանչյուր մարդ ունի իր քայլի երկա­րությունը: Նման ձևով երկարություն չափելու դեպքում կառաջանա խառնաշփոթ, որից անհնար կլինի գլուխ հանել:

Գիտնականները հարմարության համար սահմանել են չափման միա­վորների միասնական համակարգ: Օրինակ՝ ինչպես արդեն գիտես, ջեր­մաստիճանը չափվում է աստիճաններով, երկարությունը՝ մետրերով, զանգվածը՝ գրամներով, կիլոգրամներով և այլն, ժամանակը՝ ժամերով, րոպեներով, վայրկյաններով:

Քանոնի կամ չափման գործիքի յուրաքանչյուր բաժանում համապատասխանում է որոշակի չափման միավորի: Նրանք բոլորը ունեն մի ընդհանուր հատկանիշ բաժանումներով սանդղակներ։ Օրինակ՝ քանոնի վրա կարելի է գտնել բաժանումներ, որոնք համապատասխանում են մեկ սանտիմետրին և մեկ միլիմետրին, կշեռքի վրա՝ համապատասխան գրամին և կիլոգրամին, իսկ ժամացույցի վրա էլ՝ համապատասխան րոպեին և ժամին:

Հայաստանում օգտագործված չափման միավորներ

Հայաստանի չափման միավորներ

Չափում թիզով

Առաջադրանքներ՝

Չափում․ Առաջադրանքներ

1. Քանոնով չափիր տետրի երկարությունը՝ արտահայտ­ված սանտիմետրերով և միլիմետրերով: Ստացված տվյալները գրանցիր տետրում:

20սմ 200մմ

  1. Չափիր քո քայլի երկարությունը: Այնուհետև քայլերով չափիր քո դասարանի, դպրոցի միջանցքի երկարու­թյունը: Ստացված տվյալները արտահայտիր մետրե­րով և սանտիմետրերով: 137սմ
  2. Տանը բացիր պայուսակդ և որոշիր տվյալ պահին դրա­նում եղած առարկաների զանգվածները: Ստացված տվյալներն արտահայտիր կիլոգրամներով և գրամնե­րով: Աշխատանքային տետրում արտագծիր ստորև տրված աղյուսակը և ստացված տվյալները լրացրու դրա մեջ:2կգ
Рубрика: բնագիտություն

ԼՃԵՐ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐ

Լճերր ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով և ուղղակիորեն կապված չեն օվկիանոսի հետ:

Լճերը միմյանցից տարբերվում են իրենց ծագմամբ: Ըստ ծագման’ լի­նում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդա­յին, սառցադաշտային լճեր:

Տեկտոնական ծագմամբ լճերը գոյացել են երկրակեղևի դարավոր շարժումների հետևանքով: Որպես արդյունք՝ ձևավորվել են բեկվածքներ և լցվել ջրով՝ առաջացնելով լճեր: Դրանք աշխարհի ամենախոր լճերն են, օրինակ’ Բայկալը, Տանգանիկան և այլն:

Հրաբխային ծագմամբ լճերն առաջացել են հրաբուխների ժայթքու­մից, լինում են խառնարանային և արգելափակման: Խառնարանային լճե­րր փոքր են և ծանծաղ: Հայաստանի տարածքում հայտնի են Աժդահակը, Արմաղանը :

Արգելափակման լճերն առաջանում են այն դեպքում, երբ լավային հոսքերը փակում են գետի հունը, և ջուրը, կուտակվելով, գոյացնում է լիճ: Լավային հոսքերը նպաստել են նաև Սևանա և Վանա լճերի առաջացմանը: Արգելափակման լճեր կարող են առաջանալ նաև լեռնալանջերի փլվածք­ների հետևանքով: Տիպիկ օրինակը Հայաստանում Պարզ լիճն է:

Տեկտոնահրաբխային ծագմամբ լճերն առաջացել են երկու ուժի՝ երկրակեղևի շարժումների և հրաբուխների ազդեցությամբ: Նմանատիպ լճե­րից հայտնի են Սևանա և Վանա լճերը:

Սառցադաշտային ծագմամբ լճերր ձևավորվել են սառցադաշտերի քայքայիչ աշխատանքի հետևանքով առաջացած գոգավորություններում՝ հալոցքային և անձրևային ջրերի կուտակումից: Այդպիսի լճեր կան Արագած լեռան բարձրադիր մասերում, օրինակ’ Քարի լիճը:

Մնացորդային լճերի տարածքն անցյալում եղել է ծովերի և օվկիա­նոսների մաս: Հետագայում երկրակեղևի շարժումների հետևանքով այդ մասերն անջատվել են օվկիանոսից՝ ձևավորելով առանձին ջրային ավա­զաններ, օրինակ՝ Կասպից և Արալյան լճերը, որոնք մեծության ու աղիութ­յան պատճառով ծով են անվանվում:

Լճերի սնման հիմնական աղբյուր են մթնոլորտային տեղումները, ստո­րերկրյա ջրերը, սառցադաշտերի հալոցքաջրերը: Այն լիճը, որից գետ է սկիզբ առնում, կոչվում է հոսուն լիճ: Հոսուն լճերից է Սևանը, որից սկիզբ է առնում Հրազդան գետը: Անհոս է այն լիճը, որից ոչ մի գետ սկիզբ չի առ­նում: Անհոս լճեր են Կասպիցը, Արալը, Հայկական լեռնաշխարհում՝ Ուրմիան, Վանը:

Որպես կանոն՝  անհոս լճերն աղի են, իսկ հոսունները’ քաղցրահամ:

Ջրամբարներ: Բացի բնական ճանապարհով առաջացած լճերից’ գոյություն ունեն նաև արհեստական լճեր, որոնք ստեղծվել են մարդու կող­մից: Դրանք կոչվում են ջրամբարներ: Գետերի վրա կառուցվում են ամբարտակներ՝ պատնեշներ, և կուտակում ջուրը:

Ջրամբարներում կուտակված ջուրն օգտագործում են ոռոգման, ջրա­մատակարարման, էլեկտրաէներգիա ստանալու, նավարկության, ձկնաբու­ծության և այլ նպատակներով: Հայաստանում նույնպես կան կառուցված բազմաթիվ ջրամբարներ, որոնց ջուրը հիմնականում օգտագործում են ո­ռոգման նպատակով, օրինակ’ Ախուրյանի, Ապարանի և այլ ջրամբարներ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է լիճը: Lճերը ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով և ուղղակիորեն կապված չեն օվկիանոսի հետ:
  2. Լճային գոգավորություններն ըստ ծագման ի՞նչ տեսակների են լի­նում: Բերեք օրինակներ: Լճերը լինում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդա­յին, սառցադաշտային տեսակի։
  3. Որո՞նք են հոսուն և անհոս լճերը: Բերեք օրինակներ: Հոսուն այն լիճն է որտեղից սկսվում է գետը (Սևանա լիճ և Հրազդան գետը)։ Անհոս են այն լճերը որտեղից գետեր  սկիզբ չեն առնում (Վանա լիճ)։
  4. Ի՞նչ է ջրամբարը: Ինչո՞ւ են ջրամբարներ կառուցում: Ջրամբարը դա արհեստական  լիճ  է որը ստեղծված է մարդու կողմից։ Ջրամբարը օգտագործում են ոռոգման, ջրամատակարարման և էլեկտրաեներգիա ստանալու համար։
Рубрика: բնագիտություն

Գունավոր օվկիանոսներ

Հետաքրքիր զուգադիպությամբ օվկիանոսներից յուրաքանչյուրն իր կազմում ունի մեկական «գունավոր» ծով:

Սև ծովը Ատլանտյան օվկիանոսի մասն է: Այն գտնվում է Եվրոպայի և Ասիայի միջև: Սև ծովը հնագույն ժամանակներից եղել է ծովագնա­ցության և առևտրի բանուկ ճանապարհ: Ծովի անվան առաջացման պատմությունը մեգ հասցնում է Հին Հունաստան: Հույները ներկայիս Սև ծովն անվանում էին Աքինյան Պոնտոս («Անհյուրընկալ ծով») կամ Պոնտոս Սելաս («Սև ծով»)՝ նկատի ունենալով նրա փոթորկոտ ալիքների պատճառած վնասները, նավաբեկումները:

Ծովի խորը ջրային զանգվածում կուտակված են թունավոր նյութեր, այդ պատճառով էլ ամբողջ օրգանական աշխարհը գտնվում է ջրի վերին՝ 150-200մ խորության շերտում:

Սպիտակ ծովը հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի մասը կազմող ծով է: Ծովն այդպես է կոչվել, որովհետև տարվա մեծ մասը ծածկված է ձյունով ու սառույցով: Տարվա կեսը սպիտակ է սառույցից ու ձյունից, մյուս կեսն էլ բուքն ու ձյունն են իշխում, հաճախակի են մառախուղները, երկնքի սսյիտակ գույնն էլ արտացոլվում է ջրերում և ավելի հաստա­տում ծովի անունը:Կարմիր ծովը գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ Աֆրիկայի և Արաբական թերակղզու մի­ջև: Կարմիր ծովն աշխարհի ամե­նատաք և ամենաաղի ծովն է: Նրա 1 լիտր ջուրը պարունակում է 42 գրամ աղ: Ծովի բուսական սւշխսւրհն աղքատ է, սակայն առա­տորեն աճում են կարմրավուն ջրի­մուռները, որոնք ծովին կարմիր գույն են տալիս: Դրա համար էլ հին աշխարհում փյունիկեցիները ծովը Կարմիր են անվանել, որը պահպանվել է մինչև մեր օրերը: Ծովում շատ են դելֆինները և ծովային հսկա կրիաները:

Դեղին ծովը Խաղաղ օվկիանոսի մասն է կազմում: Այն գտնվում է Չինաստանի և Կորեայի միջև: Սրա անվանման պատճառը նրա առափնյա մասի ջրերի մուգ դեղնավուն գույնն է, որը հետևանք է չինացիների մայր գետի՝ Խուանհեի բերած դեղին գույնի առատ տիղմի: Չինացիները այս անվանումը կապում են էին Չինաստանում կայսրու­թյան խորհրդանիշ համարվող դեղին գույնի հետ:

Рубрика: բնագիտություն

ԽՆԱՅԵՆՔ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԸ

Բնության մեջ եղած ամեն, ինչ մարդիկ օգտագործում են իրենց կարիքների համար, համարվում է բնական պաշար: Օրինակ՝ կաուչուկի ծառը գոյություն է ունեցել անհիշելի ժամանակներից, բայց այն պահից, երբ մարդիկ սովորեցին դրա հյութից ռետին ստանալ անվադողեր և շատ այլ իրեր պատրաստելու համար, այդ զարմանա­հրաշ ծառը բնական պաշար համարվեց:

Երկրի բնական պաշարները բազմազան են: Դրանցից ամենա­կարևորներն են հողը, օդը, ջուրը, արևի ջերմությունն ու լույսը: Բնական պաշարներ են ապարները, մետաղները, հանածո վառելիքը: Բնական պաշար են նաև բույսերն ու կենդանիները, որոնք մարդն օգտագործում է որպես սնունդ կամ արտադրության համար հումք, ասենք՝ բամբակից, վուշից ու բրդից թել են ստանում, կաշվից կոշիկ են կարում և այլն: Բույսերն ու կենդանիները համարվում են վերանակնգնվող պաշարներ:

Կարո՞ղ եք բացատրել ինչու:

Բայց բնության բարիքների մի մասն էլ չվերականգնվող Է: Դրանց պաշարներն անսահման չեն և կարողեն սպառվել:

Բնության բարիքները խնայելու միջոց է երկրորդային օգտագոր­ծումը: Օրինակ՝ օգտագործված թուղթը, թիթեղյա տուփերը, պլաստ­մասե իրերը, ապակին կարելի է վերամշակել և կրկին օգտագործել:

Ուսումնական ֆիլմ 

Реклама

Առաջադրանք

Բնական պաշարներ

Բնության բարիքները գրեք երկու սյունակով՝ վերա­կանգնվող և չվերականգնվող.

1.-պղինձ, ձուկ, նավթ, հացահատիկ, կաուչուկ, կավիճ, բամբակ, աղ, կաթ, մարմար, ձու, քարածուխ, ձեթ, բուրդ, երկաթ, միս, բանջարեղեն, տուֆ, արծաթ, մրգեր, փայտ:

Վերականգնվող-ձուկ,հացահատիկ,կաուչուկ,բամբակ,ձու,կաթ,ձեթ,մրգեր,միս,փայտ։

Չվերականգնվող-պղինձ,նավթ,կավիճ,տուֆ,աղ,մարմար,քարածուխ,բուրդ,երկաթ

  1. Ինչո՞վ է վտանգավոր աղտոտված օդը: Եթե դուք շնչեք աղտոտված օդ, ձեր օրգանիզմը կվատանա։
  2. Ինչո՞վ է վտանգավոր աղտոտված ջուրը:

Եթե մենք խմենք աղտոտված ջուր, մենք կթունավորվենք։

  1. Ինչպե՞ս կարող եք փոխել «վնասող» գործողությունների ազդեցությունը:չախտօտել միջավայր շրջական։
  2. Ի՞նչ «օգնող» գործողություններ կարող եք թվել, և որո՞նք կարող եք ինքներդ անել:Ծաղիկները տնկենք և բնությունը խնայենք։
Рубрика: բնագիտություն

ԽՆԱՅԵՆՔ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԸ

Բնության մեջ եղած ամեն, ինչ մարդիկ օգտագործում են իրենց կարիքների համար, համարվում է բնական պաշար: Օրինակ՝ կաուչուկի ծառը գոյություն է ունեցել անհիշելի ժամանակներից, բայց այն պահից, երբ մարդիկ սովորեցին դրա հյութից ռետին ստանալ անվադողեր և շատ այլ իրեր պատրաստելու համար, այդ զարմանա­հրաշ ծառը բնական պաշար համարվեց:

Երկրի բնական պաշարները բազմազան են: Դրանցից ամենա­կարևորներն են հողը, օդը, ջուրը, արևի ջերմությունն ու լույսը: Բնական պաշարներ են ապարները, մետաղները, հանածո վառելիքը: Բնական պաշար են նաև բույսերն ու կենդանիները, որոնք մարդն օգտագործում է որպես սնունդ կամ արտադրության համար հումք, ասենք՝ բամբակից, վուշից ու բրդից թել են ստանում, կաշվից կոշիկ են կարում և այլն: Բույսերն ու կենդանիները համարվում են վերանակնգնվող պաշարներ:

Рубрика: բնագիտություն

Աշխարհի բաբելոնական քարտեզ

Շրջակա բնության մասին գիտելիքները միշտ էլ անհրաժեշտ են եղել մարդուն: Դեռևս հնագույն ժամանակներից մարդը ուսումնասիրել է իր շրջապատը՝  սնունդ հայթայթելու համար: Սննդի համար նոր տա­րածքներ որոնելով, ռազմական արշավանքներ կազմակերպելով և առև­տուր անելով՝ մարդը նոր գիտելիքներ էր կուտակում Երկրի մասին:

Սի քանի հազար տարի առաջ մարդիկ սովորեցին պատրաստել թիավարվող նավեր և առագաստանավեր, որոնց շնորհիվ նրանք կարողացան հայտնագործել նոր երկրներ և ուսումնասիրել դրանք:

Վաղ անցյալում բազմաթիվ ճա­նապարհորդություններ են իրակա­նացրել եգիպտացիները, շումերնե­րը, հույները, հռոմեացիները, բաբելոնացիները, փյունիկեցիները, ուրարտացիները:

Հին Եգիպտոսը մարդկային մշակույթի հնագույն օջախներից մեկն է: Եգիպտոսը հարավից և արևմուտքից շրջափակված էր դժվար անցանելի անապատներով, իսկ հյուսիսում Միջերկրական ծովն էր ողողում նրա ափերը: Հազարավոր տարիներ առաջ եգիպտացիները կարողացել են հաղթահարել այդ արգելքները, իրենց երկրից բացի նրանք ծանոթ էին նաև Երկրի բազմաթիվ այլ շրջանների: Ծովային մշտական կապ էր հաստատվել Լիբանանի, Սիրիայի, Պաղեստինի միջև: Լիբանանից, օրինակ, Եգիպտոսը ներկրում էր իրեն անհրաժեշտ ամբողջ փայտանյութը: Կարմիր ծովի ափերին գտնվող երկրներից Եգիպտոսը ծովային ուղիներով ձեռբ էր բերում ոսկի, արծաթ, հոտավետ խեժեր: Մեզ հասած տեղեկություններից պարզվում է, որ եգիպտացիները խիզախ նավարկություններ են կատարել ոչ միայն Սիջերկրական ու Կարմիր ծովերում:

Քրիստոսից առաջ 597-594 թվականներին Նեխո 2-րդ փարավոնի կազմակերպած արշավախումբը շրջանցեց Աֆրիկաև: Նրւսնբ նավար­կության դուրս եկան Կարմիր ծովից, առաջին անգամ մուտբ գործեցին հարավային կիսագունդ, ապա Ջիբրալթարի նեղուցով ու Սիջերկրական ծովով նորից վերադարձան Եգիպտոս:

Միջագետքը նույնպես համարվում է մարդկային մշակույթի ամենահին օջախներից մեկը: Միջագետքում են ձևավորվել Բաբելոն և Ասորեստան հնագույն պետությունները: Բաբելա-ասուրակաև վաճա­ռականները այցելում էին ոչ միայն Եգիպտոս, այլև Հայաստան, Պարսկաստան, անգամ Հնդկաստան: Նրանք իրենց երկրով հոսող Տիգրիս և Եփրատ
գետերով, ապա բաց ծովով կատարում էին հեռավոր ճամփորդություններ: Առևտուրը հեռավոր երկրների հետ նպաստել է աշխարհագրական գիտելիքների կուտակմանը և զարգացմանը։

Փյունիկիա հնագույն պետությունը գնվում էր Միջերկրական ծովի արևելյան ափին: Այստեղ է ստեղծվել մեզ հայտնի ամենահին այբուբենը: Փյունիկեցիները հայտնագործել են Միջերկրական ծովի բազմաթիվ կղզիներ և հասել մինչև Ջիբրալթարի նեղուց: Են­թադրվում է, որ նրանք հասել են ույնիսկ մինչև Բրիտանական կղզիներ:

Փյունիկեցիները մեծ դեր են ունեցել  եվրոպացիներին Արևելքի Երկրների բարձր մշակույթին հաղորդակից դարձնելու գործում: Գիտնականները յարծում են, որ հենց փյունիկերեն «Ասու» և «Էրեբ» անուններն են, որ հին հունարենում դարձան «Ասիա» ու «Եվրոպա» և նրանցից էլ անցան մյուս ժողովուրդներին:

Հին հույներից շատ շատերն են հեռավոր ճանապարհորդություններ կատարել: Մեզ հայտնի հույն առաջին ճանապարհորդը համարվում է Հերոդոտոսը: Նա հին աշխարհի խոշորագույն ճանապարհորդն է: Հերոդոտոսն իր «Պատմություն» աշխատության մեջ շատ տեղեկություններ է հաղորդում իր այցելած երկրների ու նրանց բնակիչների սովորու­թյունների, արհեստների մասին: Այդ աշխատության մեջ արժեքավոր տեղեկություններ կան Ք.ա. 5-րդ դարի Հայաստանի և նրա ու Միջագետքի երկրների միջև կատարվող առևտրի մասին:

Աշխարհը ճանաչելու գործում հին հույների համար մեծ նշանակու­թյուն ունեցան Ալեքսանդր Մակեդոնացու ռազմական արշավանքները: Ընդարձակելով իր տերության սահմանները՝ Ալեքսանդր Մակեդոնացին հասավ մինչև Հնդկաստան:

Հին Հռոմի տիրապետության ժամանակաշրջանում մարդկությանը հայտնի աշխարհի չափերը բավականին ընդարձակվեցին: Դրան մեծա­պես նպաստում էին տնտեսական աշխույժ կապերը և ռազմական արշա­վանքներն իրենցից դեպի արևմուտք, արևելք, հյուսիս և դեպի Աֆրիկա:
Առևտրական կապեր հաստատվեցին նույնիսկ հեռավոր Չինաստանի հետ:

Հեռավոր ժամանակներում մար­դիկ փորձում էին Երկիրը պատ­կերել գծագրերի տեսքով: Դրանք էլ առաջին քարտեզներն էին հին աշխարհում:

Հին Հռոմում մեծ հաջողությամբ կազմում էին «ճանապարհային» քարտեզներ: Մեզ են հասել նաև այո ժամանակի հայտնի երկրների նկարագրությունները:

Рубрика: բնագիտություն

Կոլումբոսը հայտնագործեց Նոր աշխարհը, սակայն իսպանացիների գլխավոր նպատակը` ծովային ուղով հասնել Հնդկաստան և Չինաստան, մնում էր չիրականացված:

1513 թվականին իսպանացի Բալբոան Կենտրոնական Ամերիկայի հատվածում հայտնագործեց Խաղաղ օվկիանոսը, որին տվեցին Հարավային ծով անվանումը: Այդ ժամանակ դեռ ոչ մի եվրոպացի չէր նավարկել Խաղաղ օվկիանոսի ջրերով: Ավելին, շատերն այն կարծիքին էին, որ նույնիսկ հնարավոր էլ չէ Ատլանտյան օվկիանոսից Հարավային ծով թափանցել:

1519 թվականի սեպտեմբերի 20-ին Իսպա­նիայի Սևիլիա նավահանգստից դուրս է գալիս 5 նավից բաղկացած նավախումբ՝ 265 հոգուց բաղկացած անձնակազմով: Արշավախմբի առջևից ընթանում էր Ֆ. Մագելանն իր «Վիկտորիա» նավով: Նավատորմը ուղղություն է վերցնում դեպի Հարավային Ամերիկայի արևելյան ափերը:Եվ ահա, նշանավոր ծովագնաց Ֆերնան Մագելանը համարձակ ծրագիր է առաջարկում Իսպանիայի թագավորին. «Տվեք ինձ հնարա­վորություն և Ես Իսպանիայի համար Հարավային ծովով կբացեմ կարճ ու անվտանգ ճանապարհ դեպի Չինաստան, Հնդկաստան և Համեմունքի կղզիներ»: Իսպանիայի թագավորն այդ համարձակ առաջարկին հավա­նություն է տալիս:

Մայրցամաքի ափի երկայնքով նրանք շարունակ նավարկում են դեպի հարավ: Շուտով Մագելանի ենթադրությունները լիովին հաստատվում են: Արշավախումբը մայրցամաքի հարավում հայտնաբերում է երկու օվկիանոսներն իրար միացնող նեղուցը, որը հետագայում անվանվում է Մագելանի անունով: 22 օր նավարկելով նեղուցով՝ Նավերը դուրս են գալիս լայնարձակ օվկիանոս: Ավելի քան երեք ամիս նավախումբը մեծ օվկիանոսով նավարկում էր. ամբողջ ընթացքում եղանակը հիանալի էր, ծովը՝ խաղաղ, և Մագելանը ջրային այդ հսկա տարածությունն անվանեց Խաղաղ օվկիանոս:

Ամիսներ տևած նավարկության ընթացքում սպառվել էր նավերի վրա եղած սննդամթերքը: Ուժասպառությու­նից և հիվանդություններից շատերը մահանում են: Իսկ ցանկալի ցամաքը դեռ չէր երևում: Մագելանը համոզված էր, որ առջևում ցամաք կա, հետևաբար նա համառորեն առաջ էր շարժվում: Վերջապես, 1521 թվականի մարտի 6-ին հուսահատ նավաստիները հեռվում նկատում են ծաղկուն կղզիներ: Կղզիների բնակիչներից վերցնելով սննդամթերքի և ջրի անհրաժեշտ պաշարներ՝ Մագելանի նավախումբը շարունակում է իր ուղին և մի քանի օր հետո հասնում է ասիական առաջին կղզիախմբին՝ Ֆիլիպինյան կղզիներին: Այստեղ տեղի ունեցած զինված ընդհարումներից մեկի ժամանակ զոհվում են Մագելանը և իր ուղեկիցներից շատերը: Դա 1521թ. ապրիլի 27-ին էր: Սակայն արշավախումբը շարունակում է իր ճանապարհը Էլ Կանոյի գլխավորությամբ, նորանոր դժվարություններ հաղթահարելով՝ 1522թ. սեպտեմբերի 6-ին հասնում է Իսպանիա՝ կատարելով պատմության մեջ առաջին շուրջերկրյա ճանապար­հորդությունը :

Արշավախմբի ողջ կազմից կենդանի են մնում և հայրենիք վերադառնում ընդամենը 18 մարդ՝ մեկ նավով:

Ֆ. Մագելանի պատմական նավարկությունից հետո իրականաց­վեցին էլի շատ շուրջերկրյա նավարկություններ:

Եթե նայես քարտեզին, ապա կնկատես, որ Մագելանի նեղուցից հարավ՝ Անտարկտիդայի ու Հարավային Ամերիկայի միջև, տարածվում է բավականին լայն մի նեղուց, որը կրում է Դրեյկի անունը: Իսկ ո՞վ է Դրեյկը, և ինչո՞ւ է նեղուցը նրա անունը կրում: Անգլիացի ծովագնաց

Ֆրենսիս Դրեյկին ժամանակակիցները ծովահեն էին համարում, որովհետև նա հաճախ էր հարձակումներ գործում իսպանական տիրույթների վրա, թալանում իսպանական նավերը: Սակայն նրա կյանքի իսկական նպատակը աշխարհա­գրական հայտնագործություններն էին, իր հայրե­նիքին փառք ու ճանաչում բերելը:

1577թ. Դրեյկը ձեռնարկում է պատմության մեջ երկրորդ շուրջերկրյա ճանապարհորդությունը՜ գրեթե կրկնելով Մագելանի անցած ուղին: Այդ ընթացքում առաջին անգամ նա անցնում է այն նեղուցով, որը հետագայում ստացավ իր անունը: Դրեյկը մի շարք ուսումնա­սիրություններ կատարեց Ամերիկայի խաղաղօվկիանոսյան ափերին և ավելի քան երկու տարի տևած ճանապարհորդությունից հետո բարեհաջող վերադարձավ Անգլիա: Աևգլիայի թագուհին, գոհ մնալով ճանապարհորդության արդյունքներից, Դրեյկին հայտարարեց ազգային հերոս, ձեռնադրեց ասպետ, իսկ հետագայում շնորհեց նաև փոխ­ծովակալի տիտղոս: Վերջինիս նա արժանացավ այն բանից հետո, երբ ջախջախեց իսպանական «Անպարտելի Արմադա» նավատորմը: Իր գործունեությամբ Դրեյկը մեծ փառք ու հարստություններ բերեց Անգլիային:

18-րդ դարի ամենից նշանավոր ծովագնաց-ճանապարհորդը անգլիացի Ջեյմս Կուկն է: Պատկերացնո՞ւմ ես, շուրջ 10 տարվա ընթացքում նա երեք շուրջերկրյա նավարկություն է կա­տարել: Առաջին Հավայան կղզիների ծովափնյա նավարկության ժամանակ նա հայտնագործեց Նոր Ձելանդիա կղզիները ևԱվստրալիայի ափերը: Կուկի երկրորդ ճանապարհորդության նպա­տակն էր՝ փնտրել եվրոպացիների կողմից վաղուց պատկերացրած «Հարավային անծանոթ ցամաքը»: Այդ արշավանքի ժամանակ հայտ­նաբերվեցին բազմաթիվ կղզիներ ու կղզիախմբեր Խաղաղ օվկիա­նոսում, սակայն որոնված մայրցամաքն այդպես էլ չգտնվեց:

Շուտով կազմակերպվում է շուրջերկրյա երրորդ ճանապարհորդու­թյունը, որն ավարտվեց Հավայան կղզիների հայտնաբերմամբ, որտեղ էլ Կուկը սպանվեց տեղաբնիկների կողմից: Անգլիայում մեծ ափսոսանքով ընդունեցին խիզախ ծովագնացի մահվան լուրը:

Բոլոր շուրջերկրյա ճանապարհորդությունները ևս ընդլայնեցին մարդկանց ճանաչողության սահմանները:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նպատակով իրականացվեց Ֆ. Մագելանի շուրջ­երկրյա ճանապարհորդությունը: Նա իրականացրեց շուրջերկրյա ճանապարհորդությունը, որպեսզի գտնի կարճ ու անվտանգ ճանապարհ դեպի Չինաստան, Հնդկաստան և Համեմունքի կղզիներ
  2. Ի՞եչ գիտես Ֆ. Դրեյկի մասին: Ֆրենսիս Դրեյկին ժամանակակիցները ծովահեն էին համարում, որովհետև նա հաճախ էր հարձակումներ գործում իսպանական տիրույթների վրա, թալանում իսպանական նավերը։1577թ. Դրեյկը ձեռնարկում է պատմության մեջ երկրորդ շուրջերկրյա ճանապարհորդությունը՜ գրեթե կրկնելով Մագելանի անցած ուղին: Այդ ընթացքում առաջին անգամ նա անցնում է այն նեղուցով, որը հետագայում ստացավ իր անունը
  3. Պատմի՜ր Ջ. Կուկի ճանապարհորդությունների մասին: 18-րդ դարի ամենից նշանավոր ծովագնաց-ճանապարհորդը անգլիացի Ջեյմս Կուկն է։ 10 տարվա ընթացքում նա իրականացրել է 3 շուրջերկրյա ճանապարհորդություն։ Նա հայտնագործեց Նոր Ձելանդիա կղզիները ևԱվստրալիայի ափերը

Պատմության մեջ առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը կատարել է անվանի ու խիզախ ծովագնաց Ֆերնան Մագելանը, երկրորդը՝ անգլիացի ծովագնաց Ֆրենսիս Դրեյկը: Անգլիացի Ջեյմս Կուկը երեք շուրջերկրյա նավար­կություն է կատարել:

Շուրջերկրյա ճանապարհորդությունների շնորհիվ մարդիկ շատ ու շատ նոր բաներ իմացան երկրագնդի մասին:

Рубрика: բնագիտություն

Բնագիտության առաջին ուս․ շրջանի ամփոփում

https://mariazizyan.wordpress.com/category/բնագիտություն

2.Առանձնացնել այն նախագծերը, որին մասնակցել ես: Որն էր ավելի առանձնացված քեզ համար, ինչու։

Մասնակցել եմ շատ նախագծերի, բայց ամենից շատ ինձ դուր են եկել բնագիտական փորձերը հատկապես ծաղիկով և գունաներկով արված փորձը

3.Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ պատումի ձևով։

Այո, կկարողանամ։ Ես արդեն գիտեմ ինչպես խնամել բույսերին։

4․Մասնակցությունը բնագիտական ֆլեշմոբին, նշեք թվով (սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր)

սեպտեմբեր հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր

5.Ինչ առաջարկներ ունես հունվարյան ճամբարի վերաբերյալ։

Առաջարկում եմ գնալ բնության մեջ շատ երևույթներ տեսնելու

6. Որ ուսումնական նյութը կառանձնացնեիր, որը քեզ ավելի հետաքրքրեց։

Մայրցամանքերի թեման շատ-շատ հետաքրքիր էր։ Ես իսկապես շատ բան սովորեցի

Рубрика: բնագիտություն

Եվրասիա

Իր մեջ է ներառում երկու աշխարհամաս. Եվրոպա և Ասիա: Բնության առումով Եվրոպայի և Ասիայի մեջ կտրուկ սահման գոյություն չունի:Screenshot 2023-11-01 202051

Այս միակ մայրցամաքն է, որը ողողվում է չորս օվկիանոսներով. հարավում` Հնդկական օվկիանոսով, հյուսիսում՝ Սառուցյալ օվկիանոսով, արևմուտքում` Ատլանտյան օվկիանոսով և արևելքում՝ Խաղաղ օվկիանոսով:

Այս մայրցամաքում կա 84 պետություն, որոնց թվում ամենափոքր պետությունը` Վատիկանը, և ամենամեծ պետությունը` Ռուսաստանի Դաշնությունը: Բնությունը բազմազան է. մի մասում շոգ է, և ձմեռ չի լինում, մյուսում` շատ ցուրտ: Հյուսիսում ապրում են փոկեր, բևեռային աղվես, հյուսիսային եղջերու: Ասիայում են ապրում ամենագեղեցիկ թռչունը` սիրամարգը, և հնդկական փիղը: Այստեղ թունավոր օձերի ու կապիկների տասնյակ տեսակներ կան: Այստեղ են գտնվում աշխարհի ամենաբարձր գագաթը` Ջոմոլունգման, և ամենախոր լիճը` Բայկալը:

Եվրոպա

Եվրոպան փոքր աշխարհամաս է, բայց այստեղ 40-ից ավել երկիր կա` ավելի քան 700 միլիոն բնակչությամբ: Այստեղ անապատ չկա, բայց նրա լանդշաֆտը շատ բազմազան է` բարձր լեռնաշղթաներ ու սառցապատ տունդրա, ապառաժե կղզիներ ու փարթամ արոտավայրեր:Եվրոպական…

Ասիա

Ամենամեծ աշխարհամասն է: Զբաղեցնում է ցամաքի մոտ 1/3 մասը: Այնտեղ կա 48 պետություն: Ավելի շատ մարդ է ապրում, քան որևէ այլ աշխարհամասում: Մայրցամաքը գտնվում է Հյուսիսային կիսագնդում, ընդ որում Եվրասիայի կղզիների մի մասը գտնվում է Հարավային կիսագնդում, կոնտինենտալ Եվրասիայի մի մասը գտնվում է Արևելյան կիսագնդում, իսկ եզրային արևմտյան և արևելյան մասերը գտնվում են Արևմտյան կիսագնդում: