Рубрика: մայրենի

Մեղր անունով փոքրիկ արջուկը

Լինում է չի լինում մի փոքրիկ արջուկ։Անունը Մեղր։Օրերից մի օր մեղրը գնում ՝ անտառ իր ընկերների հետ պահմտոցից խաղալու ։Նա գտնում է բոլորին , բացի ամենափոքրից՝ Թոմից։ Բոլորը ման են գալիս, և հանկարծ Մեղրը հասնում է մի աշխարհ, որտեղ տեսնում է իր նման շատ արջուկներ։ Նա արջուկներից մեկին հարցնում է , թե արդյոք նրանք տեսել են Թոմ անունով փոքրիկ արջուկի։

Նրան պատասխանում են , որ չեն տեսել, բայց ինքը կարող է գնալ կախարդուհի արջի մոտ և իմանալ, թե որտեղ է իրենց փոքր ընկերը։

Մեղրը գտնում է կախարդուհուն, նրան հարցնում է , թե կարող է իրեն օգնել։

Կախարդուհին իր կախարդական կաթսաների մեջ նայելով, տեսնում է , որ Թոմը թաքնվել է մի մեծ քարանձավում և չի կարողանում դուրս գալ։ Մեղրը արագ հասնում է այնտեղ և փրկում ընկերոջը։

Рубрика: մայրենի

Ծիծաղկոտ առուն

Ձկնիկն առվին խուտուտ տվեց,
Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի ծով:

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր: Անբիծ- Անարատ, անբասիր, ազնիվ, քրքջալ-Անզուսպ և բարձրաձայն ծիծաղել:
  2. Թվարկի՛ր հերոսներին և բնութագրի՛ր նրանց: Հերոսներն են ձկնիկը և առուն։ Ձկնիկ- կատակասեր, առու-պարզ և ժպտերես
  3. Հորինի՛ր վերնագիր բանաստեղծության համար: Ծիծաղկոտ առուն
  4. Ինչպե՞ս կնկարազարդեիր բանաստեղծությունը, պատմի՛ր: Ես կնկարազարդեի հետևյալ կերպ։ Կապուտակ առվի մեջ պոչը շարժող ձկնիկը և օրոր -մորոր գնացող առուն ։ Վերջում էլ ծովը։։
  5. Հորինի՛ր երկխոսություն ձկնիկի և առվի միջև: Ձկնիկ- Ես քեզ կօգնեմ հասնել ծով։ Առու- Եկ փորձենք։ Ձկնիկ- Արի քեզ խուտուտ տամ, որ շուտ հասնես։ Առու- իսկ դա ցավո՞տ է, թե ծիծաղելի ՞։ Ձկնիկ- Դա քեզ կօգնի շուտ հասնել ծով։
Рубрика: մայրենի

Գործնական քերականություն

7․ Նախադասություններն այնպես դասավորիր, որ պատմություն ստացվի։

  1. Բայց գիտե՞ք, որ բույսն էլ կարող է միջատ ուտել։
  2. Նրա տերևները մազմզուկներով են պատված։
  3. Բռնելուց հետո ասես կուլ է տալիս նրան։
  4. Գիտենք, որ միջատները տերև են ուտում։
  5. Մի փոքրիկ, կարմրավուն բույս կա՝ ցողիկը։
  6. Ահա այդպես է բույսը միջատ ուտում։
  7. Տերևների ծայրին փայլում է փոքրիկ, թարմ մի կաթիլ:
  8. Դա կպչուն նյութ է, որը բռնում է իր վրա նստած միջատին: Գիտենք, որ միջատները տերև են ուտում Բայց գիտե՞ք, որ բույսն էլ կարող է միջատ ուտել։ Մի փոքրիկ, կարմրավուն բույս կա՝ ցողիկը։Նրա տերևները մազմզուկներով են պատված։Տերևների ծայրին փայլում է փոքրիկ, թարմ մի կաթիլ: Դա կպչուն նյութ է, որը բռնում է իր վրա նստած միջատին: Բռնելուց հետո ասես կուլ է տալիս նրան։ Ահա այդպես է բույսը միջատ ուտում։

8. Նախադասությունները լրացրու՝ որքան հնարավոր է շատ նոր բառեր ավելացնելով:

Անձրևը կտրվել է-Անձրևը կտրվել է մութ և ցուրտ գիշերին։ Երկինքը մաքուր է-Փոթորկալից անձրևից երկինքը մաքուր է ։ Արևը փայլում -Գեղեցիկ արևը երկնքում փայլում է։ Օրը տաք է-Գեղեցիկ այգում օրը տաք է։ Բակը գեղեցիկ է-Զվարճալի բակը շատ գեղեցիկ է։ Ծառերը ծաղկել են-Մեծ և գեղեցիկ ծառերը ծախկել են։ Ծաղիկները բացվել են-Սպիտակ և գեղեցիկ ծաղիկները բացվել են։ Բակը կանաչել է-Մեծ բակը կանաչել է։

9․Կարդա առակը
Առյուծն ու նապաստակը

Առյուծը գտավ քնած նապաստակին և ուզում էր խժռել, երբ հանկարծ տեսավ. որ կողքով փախչում է եղջերուն: Նապաստակին թողեց ու ընկավ եղջերուի ետևից, իսկ նապաստակը աղմուկից զարթնեց ու փախավ:

Առյուծը շատ վազեց եղջերուի ետևից, բայց չկարողացավ բռնել և  վերադարձավ այնտեղ, որտեղ թողել էր նապաստակին: Տեսնելով, որ նա էլ արդեն չքացել է, ասաց.«Տեղն է ինձ, ձեռքիս որսը բաց թողեցի և  դատարկ հույսի ետևից ընկա»:

 Մարդիկ, ընկնելով շատի ետևից, կորցնում են նաև քիչը:

Рубрика: մայրենի

Մատենադարան

Հնում մարդիկ ինչի՞ վրա էին գրում:

Մարդիկ հնում գրում էին ձեռքով մագաղաթի վրա։Դրա համար կոչվում էին ձեռագիր մատյաններ։

Ինչի՞ց էին պատրաստում մագաղաթը:

Մագաղաթը պատրաստում էին ուլի,հորթի և գառի կաշվից։

Մարդիկ առաջ ինչպե՞ս էին անվանում գրքերը, ինչո՞ւ:

Մարդիկ առաջ գրքերը անվանում էին մատյաններ, քանի որ մատյան նշանակում էր գիրք։

Մատենադարանն ինչո՞ւ են անվանում նաև ձեռագրատուն:

Մատենադարանն անվանում էին ձեռագրատուն,որովհետև այնտեղ պահվում են ձեռագիր մատյաններ։

Ո՞ւմ էին անվանում գրիչներ:

Գրիչներ էին անվանում այն մարդկանց,ովքեր այլ հեղինակների գրվածքները արտագրում էին մագաղաթի վրա։

Ո՞ւմ էին անվանում ծաղկողներ:

Ծաղկողն էր էին անվանում այն մարդկանց,ովքեր նկարազարդում էին մագաղաթները։

Ո՞ւմ անունով է Մատենադարանը, ինչո՞ւ:

Մատենադարանը կրում է Մեսրոպ Մաշտոցի անունը,որովհետև նա ստեղծել է հայոց գրերը։

Рубрика: կինո-ֆոտո

Ռեպորտաժ

Ռեպորտաժ տերմինն ունի մի քանի իմաստ. այն  ծագել է լատիներեն  ռեպորտաժ բառի  ընդհանուր իմաստից, որն արտահայտում է փոխանցել, հաղորդել, պատմել։ Ռեպորտաժային նկարահանումը լուսանկարչության մեջ, բարդ նկարահանվող տեսակ է։ Ինչպես և նախկինում, ներկայում ևս, ֆոտոռեպորտաժ է կոչվում նորություն հաղորդող ցանկացած լուսանկարների շարք: : Ռեպորտաժը աշխատանք է նորությունների հետ, որը  ծավալվում է կոնկրետ ժամանակահատվածում: Ռեպորտաժը պատմություն է, որի դեպքում լուսանկարիչը պետք է կարողանա այդ  պատմությունը պատկերել վառ արտահայտիչ, հետաքրքիր, տպավորիչ՝ իրադարձության մասին լիարժեք պատկերացում կազմելու համար:  Ռեպորտաժի թեմատիկան  բազմազան է, սակայն ռեպորտաժի գլխավոր թեման ճիշտ ժամանակի պատկերումն է: Ռեպորտաժի յուրահատկությունը դրա հիմքում ընկած  իրադարձության բնույթն է, որը պայմանավորված է իրականության շարժման և զարգացման մեջ արտացոլելու հնարավորությամբ: Հենց դրանով էլ որոշվում է ռեպորտաժի ամենակարևոր առանձնահատկություններից  մեկը՝ դինամիկությունը: Ռեպորտաժի դեպքում բացառվում է, որ օբյեկտը նախապես պատրաստվի դրան, հակառակ դեպքում  ռեպորտաժը կորցնում է իր ճշմարտացիությունը:

Рубрика: մաթեմատիկա

26.09

  1. Կատարիր գումարումը և արդյունքը ստուգի՛ր հանումով
  • 672 + 672=1344
  • 91826 + 98=91 924
  1. Հանումով ստուգի՛ր, ճիշտ է արդյոք կատարվել գումարումը
  • 99999 +555= 100554
  • 100554-555=99999
  • 250 + 78970 = 79220
  • 79220-250=78970
  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը

25 x ( 5316 – 4897) – (79 x 22 – 1188 ) : 50 =10464

  1. 350 նստատեղ ունեցող ինքնաթիռն ունի 2 սրահ: Առաջին սրահի նստատեղերը 46-ով քիչ են երկրորդ սրահի նստատեղերից: Քանի՞ նստատեղ կա առաջին սրահում 350-46 = 304, 304:2=152, 152+46=198, , Պատ․՝ 152 նստատեղ
  2. Գտի՛ր անհայտ բաղադրիչը
    • 4607 — 2329= 2278 4607-2278= 2329,
    • * — 1248 = 3358 3358+1248=4606, 4606-1248=3358
    • 3007 — * = 2085 3007-2085=922, 3007-922= 2085
  3. Կարգային գումարելիների գումարը ներկայացնել թվի տեսքով
    • * x 1000 + * x 100 + 3x 1 = 87 * * *
  4. Գնացքը երկու օրում անցավ 1255 կմ ճանապարհ: Երկրորդ օրն այն անցավ 25 կմ-ով պակաս ճանապարհ, քան անցել էր առաջին օրը: Որքա՞ն ճանապարհ է անցել գնացքը երկու օրում: Պատասխանը խնդրի մեջ կա՝ 1255 կմ
  5. Ուղղանկյան պարագիծը 46 սմ է: Գտե՛ք նրա մակերեսը, եթե լայնությունը 10 սմ է: 46= 2×10+ 2x երկարություն, 46= 20+2xերկարություն, 2x երկարությունը = 46-20= 26, երկարությունը = 26: 2= 13 սմ , մակերեսը = 10×13= 130 սմ, մակերեսը = 130 սմ2
Рубрика: մաթեմատիկա

26.09

  1. Կատարիր գումարումը և արդյունքը ստուգի՛ր հանումով
  • 672 + 672
  • 91826 + 98
  1. Հանումով ստուգի՛ր, ճիշտ է արդյոք կատարվել գումարումը
  • 99999 + 555 = 100554
  • 250 + 78970 = 79220
  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը

25 x ( 5316 – 4897) – (79 x 22 – 1188 ) : 50 =

  1. 350 նստատեղ ունեցող ինքնաթիռն ունի 2 սրահ: Առաջին սրահի նստատեղերը 46-ով քիչ են երկրորդ սրահի նստատեղերից: Քանի՞ նստատեղ կա առաջին սրահում:
  2. Գտի՛ր անհայտ բաղադրիչը
    • 4607 — * = 2278
    • * — 1248 = 3358
    • 3007 — * = 2085
  3. Կարգային գումարելիների գումարը ներկայացնել թվի տեսքով
    • * x 1000 + * x 100 + 3x 1 = 87 * * *
  4. Գնացքը երկու օրում անցավ 1255 կմ ճանապարհ: Երկրորդ օրն այն անցավ 25 կմ-ով պակաս ճանապարհ, քան անցել էր առաջին օրը: Որքա՞ն ճանապարհ է անցել գնացքը երկու օրում:
  5. Ուղղանկյան պարագիծը 46 սմ է: Գտե՛ք նրա մակերեսը, եթե լայնությունը 10 սմ է:
Рубрика: անգլերեն

Sport games

What sports games do you like?

I like table tennis, volleyball, basketball

Do you play any sports?

Yes I do , I play basketball.

Do you like to watch or play sports games?

Yes I like to watch and to play sports game too.

How often do you exercise?

I do exercises twice a week.

Рубрика: կինո-ֆոտո

Կինո- ֆոտո

Քաղաքային լուսանկարչություն `

Քաղաքային լուսանկարչությունը, առաջացել է լուսանկարչության ծննդից ի վեր, իր առանձին անվանումը ստացել է ֆրանսիացի լուսանկարիչ Անրե Կարտե Բրեսոնի շնորհիվ ով կոչեց քաղաքային «street» լուսանկարչությունը «ազնիվ կադր» ։ Քաղաքաին լուսանկարչությունը իրկանացվում է հանրային վայրերում, փողոցներում, նույնիսկ գյուղերում,դաշտերում և այլ տեղերում։

Քաղաքային լուսանկարչությունը կարող է կենտրոնանալ մարդկանց և հասարակության մեջ նրանց վարքի վրա՝ դրանով իսկ արձանագրելով մարդկանց պատմությունը: Քաղաքային լուսանկարչությունը կարիք չունի բացառապես մարդկանց ցուցադրել կադրում: Քաղաքային լուսանկարչությունը հասկանալու արդյունավետ միջոց է դիտել փողոցային մեծ լուսանկարիչների աշխատանքը, տեսնել, թե ինչպես են դրանք տարբերվում յուրաքանչյուրից և փորձել հասկանալ, թե ինչ են նրանք ձգտում պատկերել։ Ժանրի ներկայացուցիչներից են `Անրի Կարտե Բրեսոն,Ռոբերտ Ֆրանկ,Ալֆրեդ Էյզենշտատ,Յուջին Սմիթ,Ուիլյամ Էգելսթոն,Մանուել Ռիվերա,Ուիլյամ Կլայն,Սթիվեն Շոր,Գարի Վինոգրադ։

Դիմանկար 

Դիմանկարային լուսանկարչությունը լուսանկարչական ժանր է, որն առաջին հերթին նպատակ ունի ֆիքսել անձի կամ մարդկանց խմբի բնավորությունը, անհատականությունը, ինքնությունը: Այնուամենայնիվ, լուսանկարչության մեջ դիմանկարը անընդհատ զարգացող ժանր է: Ֆոտո դիմանկարի հայեցակարգը սերտորեն կապված է անձնական ինքնության հայեցակարգի հետ, իսկ լուսանկարչությունն ինքնին առաջանում է նույնական վերարտադրության հնարավորությունից, քանի որ ընդունված է համարել, որ լուսանկարը հավատարմորեն կկրկնօրինակի իրականությունը: Այսպիսով, «դիմանկար» տերմինը, լուսանկարչական լեզվով ասած, կարող է վերաբերել ցանկացած առարկայի։

Դիմանկարներ նկարելը նախկինում բացառիկ էր հասարակության վերին խավի ընտանիքների համար: Ամեն ինչ փոխվեց, երբ հայտնվեց լուսանկարչությունը:

1839 թվականին Ռոբերտ Կոռնելիուսը նկարահանեց առաջին հաջողված դիմանկարը՝ ինքնանկարը (սելֆի) օգտագործելով դագերոտիպը։

Рубрика: ճամփորդություն

Գութանասար

Բարև ձեզ։Ես այսօր ձեզ կպատմեմ մեր ճամփորդության մասին դեպի Գութանասար։ Գութանասարը հանգած հրաբխային լեռնագագաթ է, որը գտնվում է Կոտայքի մարզում։ Բարձրությունը 2299 մետր է։

Մենք այնտեղ գնացինք անկախության տոնի առթիվ։ Բարձունքը դժվար էր ,բայց մենք այն հաղթահարեցինք,քանի որ միասին էինք ու գիտեինք բարձրանալու նպատակը։ Այնուհետև մենք եղանք Ֆանտան գյուղում ու վերադարձանք Երևան։ Ես սիրում եմ իմ հայրենիքը։