Рубрика: ռուսերեն

проверочная работа

1.Подбери какие слова являются антонимами
громкий мелкий верхний холодны толстый чёрный горячий жёсткий белый нижний мягкий щедрый хороший лёгкий первый дешёвый тяжёлый плохой дорогой последний глубокий тонкий скупой тихий

громкий-тихий

мелкий- огромный

верхний-нижний

холодный-горячий

толстый-тонкий

чёрный -белый

жёсткий -мягкий


2. К данным словам подбери синонимы.
писатель —автор
беда —несчастие 
врун —выдумщик
работа —труд
забава —игра
ребята —дети
товарищ —партнер
симпатичный —очаровательный
проказник —шалун

3.Выберите слово, наиболее точно передающее мысль предложения.
Я шёл по лесной дорожке. Под моими ногами тихо
шелестели опавшие листья.
Глубокая осень. Я иду по лесной тропинке. Вдруг за деревьями, за
кустарниками мелькнула неясная
тень какого-то животного. «Волки!» холодком ударила тревога в сердце.

Рубрика: մայրենի

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

Բարև ձեզ։Ես Մարին եմ։Ես ձեզ այսօր կպատմեմ իմ ճամփորդության մասին։Մենք գնացել էինք Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան։Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875թ․ 19-որդ դարում։Ես իմացա, թե նա որտեղ է ապրել իր 10 տարին։Ավետիք Իսահակյանը գիտեր ֆրանսերեն,ռուսերեն,կիսով չափ իտալերեն։ Նա ուներ իր աշխատասենյակը,որտեղ պահպանվել էին իր կողմից թարգմանված գրքերը,գրիչը,որով աշխատել էր։ Այնտեղ կար Եգիպտոսից բերված թագուհու փոքրիկ արձանիկը։Նա թարգմանում էր Հովհանես Թումանյանի գրքերը իր իմացած լեզուներով։Ավետիք Իսահակյանը ուներ իր սեփական այգին։Նա գյումրեցի է և ես կայցելեմ Գյումրիում իր տուն- թանգարանը։

Рубрика: բնագիտություն

Ավստրալիա

Опубликовано 26 февраля, 2022 автором Իվետա Ջանազյան

Ավստրալիան միակ մայրցամաքն է, որի ողջ տարածքը պատկանում է մեկ պետության։ Այստեղ են բնակվում պարկավորները՝ կաթնասունները, որոնք իրենց ձագուկներին պահում են փորի վրայի պարկում։ Թռչուններից ամենամեծը էմու ջայլամն է, ամենագեղեցիկը՝ դրախտահավը։ Ավստրալիայի արևելյան ափի երկայնքով ձգվող Մեծ արգելախութն աշխարհի ամենամեծ կորալյան խութն է։

Այս տարածաշրջանը ներառում է Ավստիալիան, Նոր Զելանդիան, Պապուա Նոր Գվինեան և հազարավոր կղզիներ, որոնք ձգվում են Խաղաղ օվկիանոսում: Սա աշխարհի ամենանոսր բնակեցված շրջաններից է: Որոշ երկրներ կազմված են հարյուրավոր կղզիներից:

 Զարմանալի փաստեր

Ամբողջ տարածքը պատկանում է 1 պետության:

Մեծ արգելախութը աշխարհի ամենամեծ կորալյան խութն է:

Ուլուրուն ամենամեծ մերկ ժայռաբեկորն է:

Պապուա Նոր Գվինեայում ապրում են 700 ցեղեր:

Բնիկներն Ավստրալիա են եկել 40.000 տարի առաջ: Արաջադրանք

Ամենափոքր մայրցամաքը Ավստրալիան է։ Ավստրալիան միակ մայրցամաքն է, որի ողջ տարածքը պատկանում է մեկ պետության։ Այստեղ են բնակվում պարկավորները՝ կաթնասունները, որոնք իրենց ձագուկներին պահում են փորի վրայի պարկում։ Թռչուններից ամենամեծը էմու ջայլամն է, ամենագեղեցիկը՝ դրախտահավը։ Ավստրալիայի արևելյան ափի երկայնքով ձգվող մեծ արգելության աշխարհի ամենամեծ կորալյան խութն է։

Այս տարածաշրջանը ներառում է Ավստիալիան, Նոր Զելանդիան, Պապուա Նոր Գվինեան  և հազարավոր կղզիներ, որոնք ձգվում են Խաղաղ օվկիանոսում: Սա աշխարհի ամենանոսր բնակեցված շրջաններից է: Որոշ երկրներ կազմված են հարյուրավոր կղզիներից:

Рубрика: Հայրենագիտություն

Տիգրան Մեծ

Տիգրան Արտաշեսյանը՝ իր տոհմում այդ անվան երկրորդ կրողը, նախնիններից ժառանգում է կայացած պետություն և հզոր բանակ, որի միջոցով էլ կարողանում ընդարձակել պետության սահմանները։ Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը ՝ Հայքը կարճ ժամանակով դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը: Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցնում է իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ազդեցիկ Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։  Մ․թ․ա․ 66 թվականին հռոմեական տիրությունը և պարթևները պաշարում  են  հայոց թագավորանիստ-ոստան Արտաշատը։ Այնուամենայնիվ Հայաստանը շարունակում էր պահպանել իր տարածքային ամբողջականությունը (15 նահանգները) և նույնիսկ որոշ նվաճած հողեր։ Տիգրան Մեծի կառավարման վերջին տարիներն անցնում են համեմատաբար խաղաղ աշխարհաքաղաքական պայմաններում։ Հայոց «արքայից արքան» մահանում է մ․թ․ա 55 թվականին՝ գահը թողնելով որդուն՝ Արտավազդին։

Տիգրան Մեծի օրոք ստեղծվել է Հայոց աշխարհակալությունը․ ենթակա երկրներով հանդերձ այն զբաղեցնում էր շուրջ 3 միլիոն քառակուսի կմ տարածք և տասն անգամ գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը։ Տիգրանյան Հայաստանում խոսում էին 15-ից ավելի լեզուներով։ Տիգրան Մեծի օրոք Հայաստանը մարտադաշտ կարող էր դուրս բերել 300 հազար զինվոր: Հայոց արքան աչքի է ընկել նաև քաղաքաշինական գործունեությամբ։ Մ․թ․ա․ 80-70-ական թվականներին Արևմտյան Տիգրիսի ափին հիմնադրում է Տիգրանակերտ քաղաքը, որը դառնում է հայոց նոր մայրաքաղաքը։ Տիգրանն իր անունով քաղաքներ է հիմնադրել նաև այլ վայրերում, այդ թվում՝ Արցախում։

Рубрика: ռուսերեն

Синонимы

Синонимы – это слова, которые произносятся и пишутся по-разному, но имеют одинаковое или близкое значение. Группа синонимов – это несколько слов, близких по значению. 
Подбери слова-синонимы
автомобиль-машина
азбука-алфавит
бежать-мчаться
благодарю-Большое спасибо
быстро-мгновенно
учтивый —тонкий
вражеский-враждебный
солдат-воин
смелый-отважный

2.Подбери синонимы к слову крохотный и вставь их в текст.

Котенок
У нас во дворе я увидел крохотного котенка. Он был такой маленький , что ещё плохо
ходил. Его небольшие лапки заплетались, маленькие глазки смотрели жалобно

3.Попробуй найдите «лишнее» слово в синонимическом ряду.
-Всадник, наездник, человек, верховой, ездок, конный.
-Красный, багряный, фиолетовый, алый, огненный.
-Томительный, утомительный, томный, пятитомный.
-Собака, Бобик, животное, Барбос

Рубрика: ռուսերեն

антонимы

Слова, которые противоположны по значению (по смыслу), называются антонимами. Например, здравствуйте – до свидания, день – ночь, грустный – весёлый. Слово «антоним» произошло от греческих слов «анти» – против и «онима» – имя.

 Придумай слова-антонимы.

Лежать-стоять,
соблюдать-нарушат,
трудиться-отдыхать,
отдых-работа,
день-ночь,
правда-лож
чистый-грязный,
говорить-молчат,
смеяться-плакать,
ругать —хвалить
ходить —стоят
помогать —мышат

Запиши к выделенным словам антонимы
Ветер на улице не сильный, а слабый
Если ты не будешь хорошо учиться, то станешь не умным, а простой
Летом на улице тепло, а зимой холодно
Иногда лучше молчать, чем говорит
Вчера утром было солнечно, а вечером стало темно
Мама просила вернуться рано с прогулки, а я вернулся рано.


поздно

 
Доброе слово — друг, а грубое слово —враг .

Рубрика: մայրենի

Ավ. Իսահակյան Երջանիկ խրճիթը

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:

Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ՝ նրանց երեխան, խաղ էր անում:

Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

***

Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:

Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:

Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:

***

Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:

Ամենքը սիրում էին նրան և  ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:

Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը հովասուն ծառերով և կարկաչուն շատրվաններով՝ նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:

-Ինչու՞ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան,-ի՞նչդ է պակաս, թե սեր ունես մի աղջկա, հայտնիր, թե չէ, ինչ կա…

Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երտասարդի շուրջը, ասում ու ծիծաղում էին:

***

Եվ երիտասարդը մի օր զգույշ դուրս ելավ դահլիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:

Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:

Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում: Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.

-Այս էլ որդուս բաժինը:

-Ա՜յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս…Հե՜յ մեր որդին էլ չի գա:

-Ա՜յ մարդ, աստված գիտե, մեր որդին հիմա ու պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարելի է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդուս բաժինն եմ տալիս. ինչ իմանաս, կարելի է նայել իմ որդուս իրենից բաժին է տալիս…

***

Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լացեց:

-Ա՜ , մեր որդին,-բացականչեցին ծերունիները և գրկերի մեջ առան իրենց կորած, կարոտացած որդուն և լաց եղան:

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն մանկության պես ոսկի…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր: Մեղմիկ — Շատ մեղմ մտմտալով- մի բանի մասին շատ մտածել շավիղ-Նեղ ճանապարհ շնորհալի— ձիրքեր ունեցող Ուրախանալ-ապրել շքեղ-գեղեցիկ վերջալույս-Արևը մայր է մտնում   կրակը-Այրվող նյութի՝ առարկայի շուրջը շիկացած լուսափայլ գազերը տաք-Տաքություն սփռող
  2. Քո սիրած գույնով ներկիր այն հատվածները, որտեղ երևում է խրճիթի երջանիկ լինելը:
  3. Գրիր մգեցրած բառերի հոմանիշները: մեղմիկ-հանդարտ մտմալով-  Մտածել շավիղ-ուղի շնորհալի-Տաղանդավոր ուրախանալ-Զվարճանալ շքեղ-Պերճ կրակ-Հուր տաք-Թեժ
  4. Վերնագրիր առանձնացված հատվածները: Հին ջրաղացը Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ՝ նրանց երեխան, խաղ էր անում:Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում: Մանուկի անհետանալը Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:
  5. Ընտրիր հատվածներից մեկը և գրավոր պատմիր: Երիտասարդը մի օր դուրս եկավ դահլիճներից և այլևս չվերադարձավ։ Նա գնաց հեռուներ, շատ թափառեց ու հարց ու փորձ արեց, մինչև հասավ մի հին ջրաղացի, որի մոտ հին տնակ կար։ Կռացավ նայեց պատուհանից և տեսավ ալևորի ու պառավի ։ Մրանք հաց էին ուտում ու պառավը մի կտորը դնում էր իր կորած որդու համար։ Ալևորը ասում է պառավին, որ մա արդեն քանի տարի է առանձնացնում է բաժինը ու հետո տալիս անծանոթներին։ Իսկ պառավն էլ պատասխանում է, որ գուցե մի տեղ էլ իր որդուն է ինչ-որ մեկը կերակրում։
  6. Ի՞նչ ես կարծում՝ տղան ճի՞շտ վարվեց, երբ թողեց իրեն մեծացրած ծնողներին:Ոչ, նա ճիշտ չվարվեց։Պետք չէր փախնել, այլ զրուցել նրանց հետ և ասել իրեն ինչն է տանջում։
Рубрика: մայրենի

Նախադասությունների տեսակները  ըստ հաղորդակցման

Նախադասություններն  ըստ հաղորդակցման լինում են 4 տեսակ՝ պատմողական, հարցական, հրամայական, բացականչական:

Պատմողական է կոչվում այն նախադասությունը, որով ինչ-որ բան են պատմում:

Օրինակ՝ Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է:

Հարցական է կոչվում այն նախադասությունը, որով հարցնում են մի բանի մասին:

Օրինակ՝ Ո՞վ է գրել «Մանչուկն ու Կառլսոնը»:

Հրամայական է կոչվում այն նախադասությունը, որով հրամայում, խնդրում կամ հանձնարարում են մի բան անել:

Օրինակ՝ Գրի՛ր շարադրություն «Իմ անվան պատմությունը» վերնագրով:

Բացականչական է կոչվում այն նախադասությունը, որով ուրախությունը, տխրությունը, ցավն արտահայտում են բացականչությամբ:

Ջա՜ն, շուտով Զատիկ է:

Անտառի ծառերը ծանրացել են ձյան շերտի տսկ։

Ի՞նչ ես կարծում,հրաշքներ լինում են կյանքում։

Գնա՛ ու աղբը թափիր։

Ջա՜ն, շուտով նոր տարի է։

Рубрика: բնագիտություն

Հարավային Ամերիկա

Հարավային Ամերիկայում, որ ձևով նման է եռանկյան, ընդամենը 12 անկախ երկիր կա, նաև  Գվիանան, որը պատկանում է Ֆրանսիային:

Հարավային Ամերիկայում կան անապատներ, բարձրաբերձ լեռներ, իսկ Վենասուելայում` Հուրոն գոտի վրա գտնվում է աշխարհի ամենաբարձր ջրվեժը` Անխելը, որն ունի 979 մետր բարձրություն: Մայրցամաքի ամենամեծ պետությունը Բրազիլիան է։ Հարավային Ամերիկայի ամենաբարձր լեռը Ակոնկագուան է,  6959 մետր բարձրությամբ, որը գտնվում է Արգենտինայում: Արգենտինայում է գտնվում նաև մայրցամաքի ամենամեծ անապատը՝ Պատագոնիան։ Ամենաերկար գետը Ամազոնն է, որը հիմնականում հոսում է Բրազիլիայի տարածքով, ընդհանուր երկարությունը կազմում է 6440 կիլոմետր։  Ամազոնում են գտնվում պիրանիա ձկները և հսկա ալիգատոր կոկորդիլոսները։

Рубрика: մայրենի

Առյուծը

Առյուծը գազանների արքան է: Այդ «տիտղոսին» ոչ ոք չի կասկածում, և ոչ մեկը չի վիճարկում: Իսկ ինչո՞ւ հատկապես առյուծին է շնորհվել այդ տիտղոսը: Նա գիշատիչներից ամենաուժե՞ղն է: Հազիվ թե: Ուժով, կարելի է ասել, զիջում է վագրին: Ամենաճարպի՞կն է: Նույնպես՝ ոչ. Նա զիջում է ընձառյուծին: Գիշատիչներից ամենախոշո՞րն է: Դարձյալ ոչ. սպիտակ արջը 700-800 կիլոգրամ է կշռում, նույնիսկ վագրը, որ 300 կիլոգրամ է, ավելի խոշոր ու ծանր է: Հասուն արու առյուծի առավելագույն քաշը 230 կիլոգրամից ավել չէ: Եվ, համենայն դեպս, առյուծն է գազանների արքան: Եվ նա այդ տիտղոսը կրելու իրավունքն ունի: Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի: Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել: Եվ ամեն մի կենդանի էակ դողում է այդ «արքայական մռնչոցից»: Բայց առյուծը նաև մեծահոգի է, երբեք չի ոչնչացնում կենդանիներին, եթե կուշտ է:

1․ Ինչո՞ւ է առյուծն համարվում գազանների արքա:

Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար:

2․ Դուրս գրիր առյուծին բնութագրող բառեր:

ՈՒժեղ,հզոր,հմայիչ։

3․ Գրիր հոմանիշները՝ արքա, խոշոր, վեհ, կասկածել:

Արքա-թագավոր,խոշոր-մեծ,վեհ-բարձր,կասկածել-երկբայել

4․ Գրիր հականիշները՝ ոչ, ծանր, խոշոր, մեծահոգի, ոչնչացնել, կուշտ:

Ոչ-այո,Ծանր-թեթև,խոշոր-մանր,մեծահոգի-փոքրոգի,ոչնչացնել-առաջացնել,կուշտ-սոված

5. Ճարպկությամբ ո՞ւմ է զիջում առյուծը:

Առյուը զիջում է վագրին։

6․ Տեքստից դուրս գրիր 5 բայ /գործողություն ցույց տվող բառ/։

բայ-չի վիճարկում, շնորհվել,զիջում,կոչել։

7․ Տեքստում գրված թվականները գրիր տառերով։

յոթհարյուր,ութհորյուր,երեքհարյուր,երկուհարյուր հիսուն։

8․ Նախադասության ընդգծված բառերին ինչպիսի հարցին պատասխանող լրացումներ ավելացրու։

Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել:

վայրի որս, սարսափազդու մռնչոց,հմայիչ արքա

9․ Լրացրու բաց թողած տառերը․

Գաղտնիք, վայրէջք, պառկել, զարդարվել, արթնանալ

10․ Կազմիր երեքական բառ հետևյալ ածանցներով՝

-վածք-գործվածք,պատմվածք,կազմվածք

-ային-տնային,արևային,եթերային

-ական-տնական,բարեկամական,մշտական

-ակ-հյուղակ,առվակ,փչակ

-եղեն-խմորեղեն,հողեղեն,մակարոնեղեն

11․ Համացանցից գտիր հետաքրքիր փաստեր առյուծի մասին, 3-4 նախադասությամբ ներկայացրու։

Արյուծ

Առյուծները խոշոր չափերի մկանոտ, բաշավոր կատուներ են, որոնց արտաքին բնութագրիչներն են կարճ, կլորավուն գլուխը, ցածր պարանոցը, շրջանաձև ականջները, ինչպես նաև երկար և մազոտ պոչը։առյուծները բնակվում են խոտածածկ տարածություններում և ազատ սավաննաներում։ Մյուս մեծ կատուների համեմատությամբ՝ առյուծները շատ ավելի ընտելացած են ցերեկային կենսակերպին, սակայն որոշ հանգամանքներից ելնելով կարող են ակտիվություն ցուցաբերել նաև գիշերային ժամերին