Рубрика: Հայրենագիտություն

Ախուրյան

Ես ընտրել եմ Ախուրյան գետը։

Ախուրյան (թուրքերեն՝ Arpaçay), Ախորան, Ախորեն, Ախուրա, Ախուրան, Ախուրաց գետ, Ախուրեն, Ահուր, Ահուրա, Ահուրան, Ահո ջուր, Ահու ջուր, Առփաչայ, Արևմտյան Արփաչայ, Ներքին Արևմտյան Արփաչայ, Գարեգետ, Գարու գետ, Մեծամոր[1], գետ Հայաստանի Շիրակի մարզում և Թուրքիայում, սկիզբ է առնում Աշոցքի սարահարթի Արփի լճից։ Ջրառատությամբ այն հանրապետության երրորդ գետն է, միջին ծախսը 26,9 խմ/վ (տարեկան 900 միլիոն մ³)։ Վերին հոսանքում այն անցնում է ճահճապատ ափերով, այնուհետ ընդունում է մի քանի մանր վտակներ, ապա որպես ջրառատ գետ մտնում է Շիրակի դաշտ։ Այստեղ Ախուրյանին միանում են Արագածի լանջերից սկիզբ առնող մի քանի գետակներ, որոնցից ամենամեծը Մանթաշն է։ Աղին կայարանից մի փոքր հյուսիս` Կարսագետն ընդունելուց հետո, Ախուրյանը կտրում է Արագածի արևմտյան փեշերը և խորացնելով իր հունը` քարքարոտ ափերի մեջ շարունակում է հոսել մինչև Արաքսի հետ միանալը։ Ախուրյանն ունի 186 կիլոմետր երկարություն։ Գետի ձախ ափին է Գյումրին, իսկ աջ ափին՝ Հայաստանի վաղեմի մայրաքաղաք Անին (ամբողջովին ավերված)։ Ախուրյանի ջրերն օգտագործելու համար դեռ 1922 թվականից սկսվել է Շիրակի ջրանցքի շինարարությունը, որը ղեկավարում էր անվանի ինժեներ Հ. Ա. Տեր-Աստվածատյանը։ Ջրանցքը շահագործման է հանձնվել 1925 թվականին։ Նրա գործարկումը զգալիորեն հեշտացրել է հողամասերի ոռոգումը։ Ջրանցքի բացմանը ներկա է եղել նաև նորվեգացի ականավոր գիտնական և աշխարհահռչակ բևեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենը։

Рубрика: Հայրենագիտություն

ՀՀ Գետերը

  • Ախուրյան – 186 կմ, սկիզբ է առնում Արփի լճից։
  • Մեծամոր – կարճ (40 կմ), բայց հանրապետությունում ամենաջրառատ գետն է։
  • Քասախ – Մեծամորի ձախակողմյան խոշոր վտակն է, սկիզբ է առնում Արագած և Փամբակ լեռների լանջերից։
  • Հրազդան – 141 կմ, սկիզբ է առնում Սևանա լճից։
  • Արփա – հոսում է նեղ կիրճով, տեղ-տեղ ընդմիջվում է գոգավորություններով և հատելով ՀՀ պետական սահմանը՝ Արաքսի մեջ է թափվում Նախիջևանի Հանրապետության տարածքում։
  • Որոտան – Զանգեզուրի ամենամեծ գետն է (178 կմ), հովտի խորությունը տեղ-տեղ հասնում է մի քանի հարյուր մետրի։
  • Դեբեդ – 178 կմ, որը կազմավորվում է Փամբակ և Ձորագետ գետերի միախառնումից։

Հայտնի են նաև Ողջին, Մեղրիգետը, Աղստևը, Գետիկը և Ոսկեպարը։

Այս ցանկում ներկայացված են Հայաստանի հիմնական գետերը

ԱնվանումԹափվելու տեղԳետի ընդհանուր երկարությունը (կմ)Երկարությունը Հայաստանի տարածքում (կմ)
ՓամբակԴեբեդ8686
ՁորագետԴեբեդ5757
ԴեբեդԽրամ178152
ԱղստևԿուր13399
ԳետիկԱղստև4848
ԱրաքսԿուր1072158
ԱխուրյանԱրաքս186186
ՄանթաշԱխուրյան3232
Մեծամոր (Սևջուր)Արաքս4040
ՔասախՄեծամոր (Սևջուր)8989
ԳեղարոտՔասախ2525
ԱմբերդՔասախ3636
ՀրազդանԱրաքս141141
ՄարմարիկՀրազդան37-4237-42
ՄեղրաձորՄարմարիկ14,714,7
ԴալարՀրազդան1313
ԱրայիՀրազդան1616
ԳետառՀրազդան2424
ԱզատԱրաքս5656
ՎեդիԱրաքս5858
ՇաղափՎեդի1919
ԱրածոԱրաքս4025
ԱրփաԱրաքս12690
ԴարբԱրփա2222
ՀերհերԱրփա2828
ՄանիշկաԱրփա1616
ԵլփինԱրփա2323
ԵղեգիսԱրփա4747
ՍելիմագետԵղեգիս2222
ՄեղրիԱրաքս3232
ԾավԱրաքս4227
ՈղջիԱրաքս8856
ԳեղիՈղջի3030
ՈրոտանԱրաքս179119
ՄասրիկՍևանա լիճ4343
ՁկնագետՍևանա լիճ2222
ՎարդենիսՍևանա լիճ2828
ԾակքարՍևանա լիճ2828
ԱրգիճիՍևանա լիճ5151
ԳավառագետՍևանա լիճ24
Рубрика: Հայրենագիտություն

Հեթումյաններ

Լևոն II-ից հետո գահը ժառանգեց նրա դեռատի դուստրը` Զաբելը։ 1226թ. Զաբելն ամուսնացավ Կիլիկիայի ազդեցիկ տոհմերից մեկի ներկայացուցիչ, պատանի Հեթում իշխանի հետ։
Դրանից հետո, Կիլիկիայի հայ իշխանների համաձայնությամբ, Հեթումը հռչակվեց հայոց թագավոր։ Հեթում I-ը դարձավ Կիլիկյան Հայաստանի Հեթումյան արքայատոհմի հիմնադիրը։
Հեթում I-ի և նրան հաջորդած որդու` Լևոն III-ի օրոք Կիլիկյան Հայաստանը խաղաղ և բարգավաճ կյանքով էր ապրում։ Սակայն նրանց ժառանգների օրոք,
13-րդ դարի վերջերից, երկիրը պարբերաբար ենթարկվում էր
Եգիպտոսի սուլթանության և այլ պետությունների հարձակումներին։ Մինչև 14-րդ դարի վեր —
ջերը Կիլիկիան կարողանում էր դիմագրավել այդ հարձակումներին։
1375թ., այնուամենայնիվ, հզորացած Եգիպտոսի սուլթանության և շրջակա մահմեդական
պետությունների զորքերին հաջողվեց գրավել Սիս մայրաքաղաքը։ Կիլիկիայի հայությունը շարունակեց պայքարը։
Այդ պայքարի գլուխ կանգնեց
Կիլիկիայի վերջին թագավորներից մեկի թոռը` Կոստանդին: Նա շուրջ հիսուն տարի փորձում էր վերականգնել Հայոց թագավորությունը։ Այնուհետև մի շարք իշխանական տներ ամրացան Զեյթուն, Հաճըն, Մարաշ և այլ բերդաքաղաքներում և իրենց կիսանկախ գոյությունը կարողացան պահպանել մինչև 19-րդ դարը։

Рубрика: Հայրենագիտություն

Բագրատունիների արքայատոհմ

Բագրատունյաց արքայատոհմի կառավարման ժամանակ
Հայաստանը մեծ վերելք ապրեց։


Բագրատունիների օրոք է Անին հռչակվել է մայրաքաղաք և դարձել ժամանակի խոշոր քաղաքներից մեկը։ Կառուցապատվել ու  ընդարձակվել են Կարսը և տասնյակ այլ քաղաքներ։ Հիմնադրվել են այնպիսի նշանավոր վանքեր, ինչպիսիք են Հաղպատը, Սանահինը, Տաթևը։

Անկախության վերականգնումը

7-րդ դարի առաջին կեսին արաբական ցեղերը միավորվեցին ու ստեղծեցին Արաբական խալիֆայությունը։ Կարճ ժամանակում արաբները հսկայական նվաճումներ կատարեցին: 7-րդ դարի վերջին Արաբական խալիֆայությունը կարողացավ իրեն ենթարկել նաև Հայաստանը։ Դրանից հետո շուրջ մեկուկես հարյուրամյակ հայ ժողովուրդը պայքարում էր օտար տիրապետությունից ազատվելու համար։ Այդ ընթացքում բազմաթիվ ապստամբություններ եղան, որոնք գլխավորում էին Մամիկոնյանները, Բագրատունիները և իշխանական այլ տոհմերի ներկայացուցիչներ։
Անկախության  համար պայքարը լիովին հասավ իր նպատակին միայն 9-րդ դարի վերջերին, երբ Արաբական խալիֆայությունը ճանաչեց Աշոտ Բագրատունու թագավորական իշխանությունը:
855թ. երիտասարդ Աշոտ Բագրատունին դարձավ հայոց իշխան: Կարճ ժամանակում, հմտորեն օգտագործելով իրեն տրված իրավունքները, նա կարողացավ հասնել Հայաստանից
խալիֆայությանը տրվող հարկերի նվազեցմանը: Հայոց բանակի թիվը հասավ 40 հազարի:
Աշոտ Բագրատունին կարողացավ նաև բարեկամություն հաստատել Բյուզանդական կայսրության հետ։ Աշոտ Բագրատունու 30-ամյա կառավարման արդյունքը փառավոր էր. 885 թվականին խալիֆայությունը թագ ուղարկեց Աշոտ
Բագրատունուն` դրանով իսկ ճանաչելով Հայոց անկախ պետություն:
Աշոտ Ա Բագրատունին (885-890թթ.) դարձավ Բագրատունյաց հայոց թագավորության և Բագրատունիների արքայատոհմի հիմնադիրը։

Աշոտ Ա-ին հաջորդեց նրա որդին` Սմբատ I-ը, որը շարունակեց հոր քաղաքականությունը։ Սմբատ Ա-ի օրոք գրեթե ամբողջ Մեծ Հայքը մտավ Բագրատունյաց թագավորության մեջ։ Հայոց երկրի հզորացումը, սակայն, հանգիստ չէր տալիս Արաբական խալիֆայությանը, որը ցանկանում էր վերականգնել Հայաստանի նկատմամբ ունեցած իր գերիշխող դիրքը։ Սկսվեց կռիվների ու ավերածությունների երկարատև մի ժամանակաշրջան, որն ավարտվեց
Սմբատ Ա-ի զորքերի պարտությամբ։

Աշոտ Բ Երկաթ 

10-րդ դարի սկզբին արաբների դեմ պայքարի գլուխ կանգնեց թագաժառանգ Աշոտը, որը հայտնի է Աշոտ Երկաթ անունով։
Աշոտ Բ-ի օրոք (914-928թթ.) Հայաստանը լիակատար անկախության
հասավ։ Բաղդադի խալիֆը Աշոտ IԲ-ին ճանաչեց շահնշահ` արքայից արքա։ Սուրբ Խաչ նշանավոր եկեղեցին կառուցվելէ 10-րդ դարի սկզբներին` Վասպուրականի թագավոր
Գագիկ Արծրունու օրոք, Վանա լճի Աղթամար կղզում։
Բագրատունիների մայրաքաղաք հռչակվեց Կարսը, որը կարճ ժամանակում կառուցապատվեց ու դարձավ նշանավոր քաղաք։ Աբասի որդին` Աշոտ Գ Ողորմածը, հզորացրեց բանակը և ամրապնդեց երկրի պաշտպանությունը։ Աշոտ Գ-ի օրոք տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունը
նոր մայրաքաղաքի հիմնադրումն էր։ 961թ. նա արքունիքը Կարսից տեղափոխեց Անի,
որը հռչակեց Հայաստանի մայրաքաղաք։ Անին ընդարձակվեց,
կառուցապատվեց, պարսպապատվեց և դարձավ հռչակավոր քաղաք:

Գագիկ Առաջին
Բագրատունյաց Հայաստանն իր առավելագույն հզորությանը
հասավ Գագիկ Ա-ի օրոք (990-1020թթ.)։ Գագիկ Ա_ն վերակառուցեց
երկրի ռազմական ուժերը, զորքի թվաքանակը հասցրեց 100
հազարի։ Բանակի հրամանատարությունը հանձնվեց տաղանդավոր
զորավար Վահրամ Պահլավունուն։
Գագիկ թագավորի օրոք կառուցվեցին բազմաթիվ եկեղեցիներ,
տաճարներ, պալատական և այլ շինություններ։ Դրանցից
նշանավոր էին Անիի Կաթողիկե և Գագկաշեն եկեղեցիները`
հայտնի ճարտարապետ Տրդատի նախագծով, Մարմաշենի Վահրամաշեն
եկեղեցին, այլ տաճարներ, պալատներ, ամրոցներ։
Բագրատունյաց Հայաստանը հզորության ու վերելքի շրջան էր
ապրում։

Գագիկ Ա-ից հետո, սակայն, այդ վերելքն ընդհատվեց. գահի համար պայքար սկսվեց նրա որդիների միջև, խախտվեց երկրի կայունությունը։
Երկրի ներքին անկայունության և արտաքին հարձակումների հետևանքով 1045թ. բյուզանդական բանակը գրավեց Անին։
Անիի Բագրատունիների թագավորությունը անկում ապրեց:Չնայած դրան` իրենց գոյությունը պահպանեցին Սյունիքի,  Լոռու և այլ փոքր թագավորություններն ու հայկականիշխանական տները: Բացի դրանից` ընդամենը մի քանի տասնամյակ հետո՝ 11-րդ դարի վերջերին հայ ժողովրդին հաջողվեց ստեղծել պետականության նոր կենտրոն Միջերկրական ծովի ափին` հեռավոր Կիլիկիայում։

Рубрика: Հայրենագիտություն

Արշակունիներ. Տրդատ Գ

Արշակունիների թագավորություն, 66-428 թվականներին գոյություն ունեցած հայկական թագավորություն, որի մայրաքաղաքներ են եղել Արտաշատը, Վաղարշապատը և Դվինը։ Այս թագավորությունում իշխող Արշակունիները ազգակցական կապեր են ունեցել Պարսկաստանում իշխող Արշակունիների հետ։ Թագավորությունը հիմնադրելու համար հայ-պարթևական ուժերը տարիներ շարունակ պատերազմել են հռոմեացիների դեմ․ այդ պատերազմը հայտնի է Տասնամյա պատերազմ անվամբ։ Ի վերջո Հռանդեայի ճակատամարտի արդյունքում Հռոմը ընդունել է իր պարտությունը և Տրդատին կանչում Հռոմ, որպեսզի վերջինս թագ ստանա Ներոն կայսեր կողմից։

Թագավորության հիմնադիրը Տրդատ Ա-ն է, որը 66 թվականին թագադրվել է հռոմեական Ներոն կայսրի կողմից և գահակալել մինչև 88 թվական։ Նրա գահակալման ժամանակաշրջանում կառուցվել է Գառնիի հեթանոսական տաճարը, պատերազմ տեղի ունեցել ալանների դեմ։

Հզոր արքա է եղել Տրդատ Գ_ն:

Հայոց թագավոր (Տրդատ Գ Մեծ, 287-330):

Վերջինս հռոմեական զորքի աջակցությամբ Հայաստանից դուրս է մղել պարսիկ նվաճողներին և հաստատվել հայրենի գահին: ­Տրդատ Գ-ն ավե­լի քան 10 տարի պատերազմել է Սասա­նյան Պարսկաստանի դեմ: Սասա­նյաններն ստիպված հրաժարվել են «Հա­յաստանի մեծ թագավոր» տիտղոսից և ճանաչել Տրդատ Գ-ի գահակալումը:

Արշակունիներ

Տրդատ Գ-ն վերականգնել է պարսկական տիրապետության ժամանակ խախտ­ված «Արտաշիսական սահմանները»: Գա­հակալման առաջին տարիներին հալածել է քրիս­տոնեության հետևորդներին: Սակայն, հետագայում քրիստոնեության մեջ տես­նելով Հայաստանը պարսկական ոտնձգու­թյուններից զերծ պահելու հզոր միջոց և քաղաքական ու հոգևոր միասնության ամուր հիմք, 301-ին, աշխարհում առաջինը, այն հռչակել է պետական կրոն: Հրավիրելով հայ ավագանու ժողով՝Գրիգոր Ա Լուսավորչին (302-325/326) կարգել է Հայոց եպիսկոպոսապետ՝ սահմանելով եկեղեցու և հովվապետի թագավոր:

Հեթանոսությանը սատարող Պարսից Շապուհ II Երկարակյացին (309-379) հա­ջողվել է Տրդատ Գ Մեծի դեմ հանել նրանից դժգոհ նախարար­ներին (հեթանոսամետ նախարարները միացել էին պարսկասեր ուժերին) և Հյուսիսային Կովկասի ցեղերին: Սակայն Հայոց արքան նախ հաշվեհարդար է տեսել ապստամբ նախարարների հետ, ապա ճակատամարտել հյուսիսային ցեղերի դեմ և պահպանել Հայաստանի միասնությունն ու քրիստոնեությունը: Հռոմ. կայսրությունից ստանալով օգնական ուժեր՝ Տրդատ Գ Մեծը սահմանային շրջաններում հաղթական մարտեր է մղել նաև պարսկական զորքերի դեմ: Նրան հաջողվել է վերականգնել Մեծ Հայքի թագավորու­թյան սահմանները՝ ստեղծել կենտ­րոնացված հզոր պետություն: Մովսես Խորենացին Տրդատ Գ Մեծին բնորոշել է որպես Հայոց վերջին հզոր թագավորի և քրիստոնեությունը տարա­ծողի:

Рубрика: Հայրենագիտություն

Ոսկեգործություն

Ոսկերչությունը մարդկության ամենահին, լայնորեն տարածված արվեստներից մեկն է, որը մեծ տեղ ունի դեկորատիվ-կիրառական արվեստների հարուստ գանձարանում։  Հին Եգիպտոսում զարգացման բարձր մակարդակի վրա էր ոսկերչության արվեստը։Հայկական բարձրավանդակում ոսկերչությունը զարգացած է եղել հնագույն ժամանակներից։  Հնագիտական պեղումներից հայտնաբերված նյութական մշակույթի նմուշները վկայում են, որ դեռևս մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակում պատրաստվել են ոսկյա, արծաթյա բարձրարվեստ զարդեր ու կենցաղային առարկաներ։ Ուրարտական շրջանում՝ մ․ թ․ ա․ 9-7-րդ դարերում ոսկերչության մեջ ավելի լայն կիրառում է գտել հատիկազարդման եղանակը։ Կարմիր բլուրի պեղումներից հայտնաբերված ոսկյա կիսալուսնաձև ականջօղերը պատրաստված են եռանկյունաձև՝ աղեղնաձև շարաններով դասավորված հատիկազարդման եղանակով։ Միջնադարյան Հայաստանում շարունակվել է ձուլման եղանակը և սկսվել է հյուսման, մանրարուրք եղանակների կիրառումը։ Միջնադարյան մայրաքաղաք Դվինի պեղումներից հայտնաբերվել են ոսկերչության շատ հետաքրքիր նմուշներ՝ օձագլուխ ապարանջաններ (ձուլածո), ականջօղեր (մանրարուրք), վզնոց (հյուսածո) են, որոնք պատրաստվել են 5-րդ դարում։ Ոսկերչությունը բարձր մակարդակի է հասել Կիլիկյան Հայաստանում։ Հայկական ոսկերչության արվեստի կենտրոններ էին Դվինը, Անին, Կարսը, Կաբինը, Վանը, Արդվինը, Արտահանը, Կ․ Պոլիսը, Երզնկան, Երևանը, Ալեքսանդրապոլը, Շուշին, Ախալցխան են։

Рубрика: Հայրենագիտություն

Հին հայկական արհեստներ

Հայաստանում մ. թ. ա. VI–IV հազարամյակներից սկզբնավորված արհեստներից են կավագործությունը, քարգործությունը, փայտամշակությունը:

Պղնձի, կապարի, անագի, երկաթի և ազնիվ մետաղների հանույթի ու մշակման, հալման և ձուլման տեխնիկայի կատարելագործմանը զուգահեռ զարգացել են մետաղագործական արհեստները՝ պղնձագործությունը, բրոնզագործությունը, դարբնությունը, զինագործությունը, ոսկերչությունը, պատրաստվել են գյուղատնտեսական գործիքներ (բահ, քլունգ, գութանի ու արորի խոփեր և այլն), կենցաղային իրեր (կաթսա, ճրագ, մոմակալ և այլն), զարդեր (մատանի, ականջօղեր, գոտի, ապարանջան և այլն): Մետաղագործության բազմաթիվ նմուշներ պահպանվել են մինչև մեր օրերը: Հնագիտական պեղումների ժամանակ Հայաստանում հայտնաբերվել են մեծ քանակությամբ ոսկե, արծաթե, բրոնզե առարկաներ: 

Քարի տարատեսակներով հարուստ Հայաստանում հնագույն ժամանակներից առավելապես զարգացած էին քարգործությունը. տները, ամրոցները, իջևանատները, եկեղեցիները, կամուրջները հիմնականում կառուցվել են քարից: Միջնադարում կատարելության են հասել նաև կրագործությունը, գաջագործությունը: Հայ շինարարները կրից և գիպսից պատրաստել են հատուկ զարդեր շենքերի ներսը նախշազարդելու համար: Անի և Դվին քաղաքների պեղումներով հայտնաբերվել են դրանց բազմաթիվ հետքեր: Համընթաց սկիզբ են առել նաև կավագործությունը (բրուտագործություն) և ապակեգործությունը, հախճապակու արտադրությունը, որը IX–XI դարերում զարգացման բարձր մակարդակի է հասել Անիում ու Դվինում, շարունակվել Կուտինայում (Թուրքիա): 

Կավագործ արհեստավորները զարգացրել են նաև շինարարական խեցեղենի՝ աղյուսի, կղմինդրի, փողրակների արտադրությունը: Դարերի խորքից են գալիս նաև ատաղձագործությունը, երկրագործական գործիքների, կահույքի 

Բուրվառ (արծաթ, XVIII դար, Մայր աթոռ Սբ Էջմիածին)

արտադրությունը, նավաշինությունը, փայտի գեղարվեստական փորագրությունը և այլն: 

Հայաստանը հայտնի էր նաև իր գործվածքներով (բեհեզ, ծիրանի, կերպաս, թավիշ, դիպակ) ու կաշվեղենով, դրանք արտադրող արհեստներով՝ գզրարություն, մանածագործություն, մետաքսագործություն, բամբակագործություն, կտավագործություն, գորգագործություն, կարպետագործություն, թաղիքագործություն, կոշկակարություն, որոնց սերտորեն կապված էր ներկարարությունը: Պատմական Հայաստանի քաղաքներից շատերը որևէ արհեստի նշանավոր կենտրոններ էին: Արհեստավորներին ղեկավարել են տվյալ արհեստի շահերը պաշտպանող համքարությունները: 

Բարձրորակ կերտվածքներ պատրաստող արհեստները շարունակ կատարելագործվում և առավելագույնս մոտենում են արվեստներին:

Рубрика: Հայրենագիտություն

Կավագործություն

Կավագործությունը համարվում է աշխարհի հնագույն արհեստներից մեկը։ Այն առաջացել է նեոլիթյան դարաշրջանում, ինչը հաստատվում է հնագիտական ​​պեղումների բազմաթիվ գտածոներով՝ ձեռքով քանդակված կավե իրեր, կրակի վրա ճաշ պատրաստելու պարզունակ սպասք, ջրի և հացահատիկի համար նախատեսված անոթներ։ Գոյատևելով մինչ օրս՝ այդ արտադրանքը շատ վառ կերպով պատմում է, թե ինչպես է զարգացել այս հնագույն արհեստը, որն ի վերջո վերածվել է արվեստի:

Կավն ամենատարածված և ամենահեշտ մշակվող նյութն էր: Վարպետի հմուտ ձեռքերում՝ անկերպարան, պլաստիկ նյութն ասես կախարդանքով վերածվում էր սպասքի, զարդերի, քանդակների։ Իհարկե, սկզբում հնագույն կավե անոթները պատրաստում էին ձեռքով և դրանց ձևը հեռու էր իդեալական լինելուց։ Բայց բրուտի անիվի հայտնագործմամբ, իսկ հետո՝ այրման տեխնոլոգիայի հայտնաբերմամբ խեցեգործությունը դարձավ ամենատարածվածն առօրյա կյանքում:

Յուրաքանչյուր ազգ ունի խեցեգործության իր պատմությունը: Այսպես, Չինաստանում այն ​​առաջացել է դեռևս մ․ թ․ ա․ երկրորդ հազարամյակում և եղել է բարձր մակարդակի վրա․ այդ մասին վկայում է ճենապակու գյուտը:

Հին Հունաստանում այն ​​դարձել է իսկական արվեստ, ինչը հաստատում են հունական աշխարհահռչակ սքանչելի ծաղկամանները, ամֆորները և այլ արտադրանքներ։ Կավե այս աշխատանքները, որոնց վրա կային սև լաքով պատված գծանկարներ, համարվում էին շքեղության և հարստության նշան: Իսկ որոշ աֆրիկյան ցեղեր 20-րդ դարի սկզբին դեռ ձեռքով պատրաստում էին խեցեղեն, լցնում դրանք ծղոտով և ուղղակի չորացնում արևի տակ։

Рубрика: Հայրենագիտություն

Ինքնաստուգում հայրենագիտությունից

Ո՞վ է մեր նախահայրը, ու՞մ դեմ էր մարտնչում։

Մեր նախահայրը Հայկն է։Հայկը կռվում էր Բելի դեմ։

Ի՞նչ է առասպելը։ Ի՞նչ առասպելներ ես հիշում։

Առասպելը ժանր է, որտեղ չափազանցված և գերբնական ձևով ներկայացվում են հնագույն ժողովուրդների կյանքի կարևոր դեպքերը

Հայկ և Բելը,

Ո՞ վ է հայոց դիցարանի հայր Աստվածը։ Էլ ի՞նչ աստվածներ ես հիշում:

Հայր Աստվածն էր Արամազդը,Անահիտը,Միհր,Աստղիկ,Վահագն,Տիր

Թվարկի’ր Հայաստանի բոլոր մայրաքաղաքները։

Վան,Արմավիր,Երվանդաշատ,Արտաշատ,Տիգրանակերտ, Վաղարշապատ,Դվին,Բագարան, Երազգավորս,Կարս,Անի,Երևան։

Թվարկի’ր ՀՀ մարզերը` մարզկենտրոններով։

Շիրակի մարզ-ք․ Գյումրի, Լոռու մարզ- ք․ Վանաձոր,Տավուշ- ք․Իջևան,Արարատ-ք․ Արտաշատ, ,Արագածոտի մարզ-ք․ Աշտարակ, Արմավիր-Արմավիր, Գեղարքունիք-ք․ Գավառ, Կոտայք-ք․ Հրազդան, Սյունիք-ք․ Կապան, Վայոց ձոր-ք․Եղեգնաձոր։

Ո՞վ է ստեղծել հայոց գիրը, ո՞ր թվականին։ Երևանում որտե՞ղ է տեղադրված նրա արձանը։

Մեսրոպ Մաշտոցը 405թ․-ին ։Մատենադարանում։

Հայկական ի՞նչ արքայատոհմեր ես հիշում։

Արտաշեսյաններ, Արշակունիներ

Վանի թագավորության արքաներից ու՞մ ես հիշում։ Հիշեք նրանց գործերից։

Արամե, Մենուա, Արգիշտի, որը հիմնեց Էրեբունի քաղաքը

Ո՞ր թվականին է հիմնադրվել Էրեբունի բերդաքաղաքը, ու՞մ կողմից։

Մ․թ․ա 789թ․ Արգիշտի Կողմից։

Արքաներից ո՞վ քեզ դուր եկավ ավելի շատ։ Ինչու՞:

Ինձ դուր է եկել Տիգրան Մեծը,որովհետև Տիգրան Մեծը քաջ և հզոր էր եղել և մեծացրել ՝ Մեծ Հայքի սահմանները

Տիգրան Մեծի օրոք ինչպիսի՞ն էր Հայաստանը։ Նկարագրի’ր

Մեր Հայաստնը ուներ շատ քաղաքներ։Հայաստանը նաև ունեցել է Ծով և Օվկիանոս։Հայաստանը Եղել է ամենահզոր Առաջավոր Ասիայում, զբաղեցրել է 3 միլիոն քառակուսի կմ տարածք։ Հաղթել է պարթևներին և հռոմեաիներին։ Նա կառուցել է 5 քաղաք Տիգրանակերտ անունով։

Տեղադրի’ր առաջին ուսումնական շրջանի հայրենագիտության հաշվետվությանը հղումը։

Քեզ դուր եկա՞վ հայրենագիտության դասընթացը։ Ինչու՞:

Ինձ Դուր եկավ,որովհետև ես շատ եմ Սիրում Հայենագիտությունը և Հայրենիքը։

https://mariazizyan.wordpress.com/category/%d5%b0%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

Рубрика: Հայրենագիտություն

Տիգրան Մեծ

Տիգրան Արտաշեսյանը՝ իր տոհմում այդ անվան երկրորդ կրողը, նախնիններից ժառանգում է կայացած պետություն և հզոր բանակ, որի միջոցով էլ կարողանում ընդարձակել պետության սահմանները։ Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը ՝ Հայքը կարճ ժամանակով դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը: Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցնում է իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ազդեցիկ Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։  Մ․թ․ա․ 66 թվականին հռոմեական տիրությունը և պարթևները պաշարում  են  հայոց թագավորանիստ-ոստան Արտաշատը։ Այնուամենայնիվ Հայաստանը շարունակում էր պահպանել իր տարածքային ամբողջականությունը (15 նահանգները) և նույնիսկ որոշ նվաճած հողեր։ Տիգրան Մեծի կառավարման վերջին տարիներն անցնում են համեմատաբար խաղաղ աշխարհաքաղաքական պայմաններում։ Հայոց «արքայից արքան» մահանում է մ․թ․ա 55 թվականին՝ գահը թողնելով որդուն՝ Արտավազդին։

Տիգրան Մեծի օրոք ստեղծվել է Հայոց աշխարհակալությունը․ ենթակա երկրներով հանդերձ այն զբաղեցնում էր շուրջ 3 միլիոն քառակուսի կմ տարածք և տասն անգամ գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը։ Տիգրանյան Հայաստանում խոսում էին 15-ից ավելի լեզուներով։ Տիգրան Մեծի օրոք Հայաստանը մարտադաշտ կարող էր դուրս բերել 300 հազար զինվոր: Հայոց արքան աչքի է ընկել նաև քաղաքաշինական գործունեությամբ։ Մ․թ․ա․ 80-70-ական թվականներին Արևմտյան Տիգրիսի ափին հիմնադրում է Տիգրանակերտ քաղաքը, որը դառնում է հայոց նոր մայրաքաղաքը։ Տիգրանն իր անունով քաղաքներ է հիմնադրել նաև այլ վայրերում, այդ թվում՝ Արցախում։